Դեպի վեր

Մինչ ադրբեջանական բազեները իրական քաղաքականություն են իրականացնում, մեր աղավնիները եվրոպացիների հետ ղունղունում են

henaran.am07/17/2018, 10:12

Մինչ ադրբեջանական բազեները իրական քաղաքականություն են իրականացնում, մեր աղավնիները եվրոպացիների հետ ղունղունում են

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, փաստ է, որն անգամ չարժե քննարկել։

Ազգային անվտանգության ռազմավարությունը չի նորացվել ավելի, քան 10 տարի, իսկ արտաքին քաղաքականության հայեցակարգի մասին ոչ ոք չի էլ մտածել։ Առանց ռազմավարական փաստաթղթերի ու միասնական ազգային տեսլականի՝ մեր փառապանծ քաղաքական գործիչները շրջում են աշխարհով մեկ «ինչ-որ բանի մասին» «ինչ-որ մեկի հետ» խոսելու, մի շարք գեղեցիկ լուսանկարներ, թվիթներ, հեշթեգեր անելու, ճիշտ այնպես, ինչպես բժիշկն է նշանակել։ Աստված նրանց հետ. տղաներն իներցիայով մսխում են հարկատուների փողերը առանց որևէ նպատակի ու հստակ օրակարգի. սովոր ենք դրան։ Բայց գոնե այնպիսի մանրուք, ինչպիսին հաջորդականությունն է, պետք է պահպանել։

Պարոն վարչապետը մի անգամ ասաց, որ ինքը Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել ու լիազորված չէ նրանց փոխարեն բանակցություններ վարել։ Ճիշտ դիրքորոշում է սա, թե ոչ, այլ հարց է։ Անձամբ ես համարում եմ, որ ժամանակն է վերացնել 2 պետությունների այս կրկեսը ու վերջապես վերադառնալ «միացում» ռազմավարությանը։

Ինչևէ, երկրի գլուխը հայտնել է իր դիրքորոշումը, բրավո։ Եվ ի՞նչ հիմա։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է բռնել այդ գիծը։

Ուրեմն բացատրեք ինձ, թե ինչ է անում պարոն Մնացականյանը պարոն Մամեդյարովի կողքին։ Չէ՞ որ դուք այլևս լիազորված չեք խոսակցություններ ու բանակցություններ վարել արցախյան հարցի շուրջ։

Իհարկե, ես կարող եմ հնարավոր համարել, որ նրանք եղանակից են խոսել, հիշել խորհրդային կոմերիտմիության ժամանակները ու երազել այն մասին, թե ինչպես մի օր խաղաղություն կտիրի մեր երկրների ու ժողովուրդների միջև։

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր