Դեպի վեր

Ելք միշտ կա…

1in.am05/22/2020, 6:12

Ելք միշտ կա…

Ինչպես մարդը միտք է, սիրտ, հոգի ու մարմին, այդպես էլ պետությունը տարածք է, ժամանակ, ռեսուրսներ ու հեռանկարներ: Մարմինը՝ տարածքը, ունենք: Ռեսուրսները՝ սիրտը, լավ չգիտենք ու արդյունավետ չենք օգտագործում:

Ժամանակը՝ միտքը, շատ ենք բաժան-բաժան անում, կարևոր ու անկարևոր խառնում ենք: Հեռանկարը՝ հոգին է, որ ամեն ինչի շարժիչ ուժն է: Այդ քառամիասնությունը մեզ կդարձներ Հարավային Կովկասում ամենաանխոցելի պետությունը, եթե մենք կարողանայինք ներդաշնակ պահել: Աշխարհը նույնպես կենդանի և անընդհատ փոփոխվող օրգանիզմ է, ու հիմա արդեն ակնհայտ երկբևեռ է դարձել: Այդ երկու բևեռները ԱՄՆ-ն ու Չինաստանն են, հենց հիմա՝ կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ն ու Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի նոր վերաբաժանում են անում իրենց քաղաքական ու տնտեսական պատերազմներով:

Ռուսաստանը մնում է խաղից դուրս կամ, լավագույն դեպքում՝ պահեստային խաղացող: Հայաստանը պետք է պատրաստ լինի երկբևեռ աշխարհում նոր դերաբաշխմանն ու ազդեցության գոտիների համար պայքարին, որի միակ միջոցը ինքնիշխանության ամրապնդումն է: Միջուկային զենքի ստեղծումից հետո աշխարհում շարունակվեցին նոր պատերազմներ, որտեղ կրակում էին ոչ թե զենքերը ու կռվում զինվորները, այլ փափուկ ուժի ու կոշտ ուժի համադրումները: Չինաստանի Մետաքսի ճանապարհի վերականգնումը՝ ցամաքային ու ծովային տարբերակներով, հիմքում քաղաքական ծրագիր է՝ տնտեսական հզոր բաղադրիչով: Ճանապարհը սոսկ ավտոմայրուղի չէ՝ ենթակառուցվածքներ են, իջևանատներ, բուժկետեր, սննդի կետեր, ընդհանրության մեջ աշխատատեղեր, մեկ անգամ արվող ներդրումներ, որ անընդհատ վերադառնում են, որքան ճանապարհը երկարում ու ճյուղավորվում է: Եվ դա փոխշահավետ է թե՛ ներդրողի, թե՛ ներդրումն ընդունողի համար: Մենք դեռ ճանապարհի այդ ընկալմանը չենք հասել, մեզ համար ճանապարհը ասֆալտ փռել է: Մեր զարգացումը նույնպես անհնար է առանց աշխարհը զգալու: Պատրաստ լինենք տալու ու ստանալու՝ արձագանքելու մեզ հղված ուղերձներին: Պատահական չէր ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցը՝ Մայքլ Քենտը, հայտարարում, որ Լավրովի ոչ բոլոր հայտարարություններն են արդյունավետ: Թրամփն էլ շնորհավորում է Ադրբեջանի անկախությունը ու ուղերձում չի հիշատակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սրանք մանրուքներ չեն: Չինաստանն էլ մարդասիրական օգնություն էր ուղարկում Հայաստան ու արկղերին Արարատի ու Յանցզի գետի հավերժության մասին էր գրում: Այո, ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է համարժեք լինի աշխարհում կատարվող իրադարձություններին, ու այդ փոփոխությունները պետք է ծրագրային լինեն: Ի վերջո, փաստ չէ, որ 2024-ին Պուտինը մնալու է ՌԴ նախագահ:

Մեր երկրի խնդիրները երրորդ հանրապետության ստեղծման օրից ունեցել են երկու բաղադրիչ՝ Արցախ և տնտեսություն, որ օրինաչափորեն փոխկապակցված են։ Առաջին նախագահը հողի սեփականաշնորհումից, ատոմակայանի և «Նաիրիտի» վերագործարկումից ու խաղաղության համաձայնագիր պարտադրելուց հետո ասաց, որ քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել, «Սերգո ջանը» լավ չի ապրելու։ Երկրորդ նախագահը որոշեց ստատուս-քվոն պահել ռուսների միջոցով, եղածը «Գույք պարտքի դիմաց»-ով նվիրեց նրանց, հայտարարեց, որ կազմակերպված պետություն ենք ստեղծելու, էս ինչը ալյուրը կբերի, էն ինչը շաքարը, և իր ԱԳ նախարարի բերանով հայտարարեց, որ 100 տարի էլ փակ սահմաններով կապրենք։ Երրորդ նախագահը նույն կերպ պահեց օլիգարխիկ տնտեսությունը, սեփականության թեթևակի վերաբաժանմամբ, ստատուս-քվոյի պահպանման հույսը էլի դնելով ռուսների վրա, բայց քանի որ տնտեսական խնդիրներ կային ու ներդրումների առումով ռուսները ցանկություն և հնարավորություն էլ չունեին մեր երկրում փող դնել, ու փողն էլ միայն Արևմուտքում էր, բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրությամբ: Դա, բնականաբար, դուր չեկավ Ռուսաստանին, և քանի որ ստատուս-քվոյի պահպանման հույսը իրենց վրա էր, պարտադրեցին, և մի գիշերվա մեջ հրաժարվեցինք ԵՄ ասոցացման համաձայնագրից ու մտանք Մաքսային միություն, որ հետո ԵԱՏՄ դարձավ։ Ժամանակի մեջ տարածաշրջանում շահերը փոխվեցին, և ԵԱՏՄ մտնելը չօգնեց մեզ ստատուս-քվոն պահելու խնդրում: Ապրիլյան պատերազմը 1994-ից հետո մեր ամենամեծ հաղթանակն էր, որով ապացուցեցինք, որ ստատուս-քվոն կարող ենք պահել նաև ինքներս։ Դրան հաջորդեց Վիեննայի համաձայնագիրը, որի հետ ստիպված համաձայնեցին նաև ռուսները Սանկտ Պետերբուրգում:

Երկու տարի հետո տեղի ունեցավ հեղափոխություն, ու դրանից հետո շահագրգիռ կողմերը սկսեցին հինգերորդ շարասյան հետ մոռացության մատնել Վիեննան, իսկ գործող վարչապետին մեղադրել Արցախը ծախելու մեջ։ Եվ ինչքան նոր իշխանությունը ինքնիշխանության և սեփական ժողովրդի տնտեսական ու քաղաքական շահերը պաշտպանի, այնքան այդ մեղադրանքները և մեղադրողները ավելանալու են։ Խորապես համոզված եմ, որ ՀՀ որևէ նախագահ Ղարաբաղը ծախելու մտադրություն չի ունեցել, իհարկե եղել է մեկը, ով փորձել է խնդիրը լուծել ՀՀ-ի որոշ տարածքների հաշվին: Եվ ընդհանրապես, որևէ մեկը, որ ցանկանա էլ, չի կարող Ղարաբաղը ծախել, դա սուտ է, հորինված անհեթեթություն, որը մշտապես կիրառվել է ռուսների և իրենց հինգերորդ շարասյան կողմից՝ ՀՀ 4 ղեկավարներին խեղճացնելու և ավելին պոկելու նպատակով։ Արցախը աջ ղեկով ճապոնական արտադրության մեքենա չէ, որ առնես, ղեկը փոխես ձախ, կամ ծախես։ Ղարաբաղը ծախելը հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր