Դեպի վեր

Ինչու է Լավրովը գովերգում Ադրբեջանին. Ինչ խաղաղության են նախապատրաստվում ՀՀ-ն ու Ադրբեջանը

168.am01/19/2019, 6:00

Ինչու է Լավրովը գովերգում Ադրբեջանին. Ինչ խաղաղության են նախապատրաստվում ՀՀ-ն ու Ադրբեջանը

Օրերս Փարիզում կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների արդյունքները կրկին տագնապալի տրամադրություններ են երևան բերել: Նախ նշենք, որ հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի չորսժամյա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Կողմերն «օգտակար և կառուցողական կերպով», ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, մտքեր են փոխանակել, ինչն ուղղված է եղել նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

«Ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Հանդիպման նոր ժամկետները դեռևս հաստատված չեն, այնուամենայնիվ, ԱԳ նախարարները համաձայնեցին առաջիկա ամիսներին շարունակելու հետևողական, նպատակաուղղված շփումները»,- նման ձևակերպմամբ էր հանդես եկել ՀՀ ԱԳ նախարարությունը:

Գնահատելով հանդիպմանը հաջորդած պաշտոնական հաղորդագրություններում ներառված ձևակերպումները «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին», ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասաց, որ նման ձևակերպմամբ հաղորդագրություններ ինքը չի հիշում կարգավորման բանակցային գործընթացի վերջին տարիների ընթացքում, ինչը նոր երևույթ է այդ գործընթացում:

«Դա էլ հիմք է տալիս նշելու, որ ինչ-որ բան փոխվել է կողմերի մոտ»,- նկատեց նա: Սթրոնսկու խոսքով, կողմերը տրամադրված են իրենց հասարակություններին միմյանց նկատմամբ ատելությամբ տրամադրելու փոխարեն՝ պատրաստել խաղաղության, ինչը նշանակում է, որ դրա համար կա որոշակի հիմք, որոշակի պայմանավորվածություն կամ համաձայնություն:

«Չեմ տեսել որևէ տեղեկություն այն մասին, որ կողմերը, բացի թեժ գծից, որևէ համաձայնության են եկել վերջնական խաղաղության հասնելու հարցի շուրջ: Այսինքն` կա փակ գործընթաց, որը վերջին ամիսներին սպրդում է հաղորդագրությունների և ոչ այնքան էական պայմանավորվածությունների տեսքով: Սակայն հաշվի առնելով հարցի զգայունությունը ժողովուրդների համար` ամերիկացի քաղաքագետի կարծիքով, պետք է փակագծեր բացվեն հասարակությունների համար:

«Քննարկվում են կարգավորման սկզբունքներ, գուցե փաստաթուղթ, կողմերն իրենց դիրքորոշումներն են ներկայացնում, բանակցում, ինչը դրական է, բայց գործընթացի ամբողջական գաղտնիությունը բացասական գնահատականների և անհանգստությունների առիթ է դառնում: Այն հնարավորինս բաց պետք է լինի նաև կողմերի տեսակետների «անվտանգության» համար, քանի որ տարածաշրջանում շահերի տեսանկյունից անկայուն իրավիճակ է` խնդիրներ կան հայ-ռուսական հարաբերություններում, ռուս-ադրբեջանական հարաբերությունները խորանում են, ԱՄՆ-ը ևս ունի շահեր, որոնք առավելապես պայմանավորված են իրանական գործոնով, թուրք-ամերիկյան լարվածության նոր ալիք է տեղի ունենում, Ադրբեջանը խորացնում է իր համագործակցությունը Թուրքիայի, Իրանի, Իսրայելի, Վրաստանի հետ, իսկ ՀՀ իշխանությունները ներկայումս պետք է սկսեն զբաղվել այս հարցերով և այս պայմաններում պետք է զգույշ որոշումներ կայացնեն:

Փոխզիջումներին այլընտրանք չկա, միակողմանի զիջումներին այլընտրանք կա, իսկ հասարակություններին խաղաղության նախապատրաստել հարկավոր է, քանի որ անհանդուրժողականության, ատելության խորացումն էլ ավելի է մեծացնելու պատերազմի սպառնալիքը»,- ասաց Փոլ Սթրոնսկին:

«Ժողովուրդների խաղաղության նախապատրաստել» ձևակերպման ներքո կարելի՞ է տեղավորել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները՝ այս հարցին Սթրոնսկին պատասխանեց՝ ոչ:

«Իմ կարծիքով՝ այդ պայմանավորվածությունները չեն քննարկվել, քանի որ ըստ էության Դուշանբեում այդ պայմանավորվածություններին փոխարինող որոշում է կայացվել, և դա աշխատում է՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը շփման գծում և սահմանին: Բնականաբար, ժամանակավոր հրադադարի խնդիրը լուծելուց հետո կողմերը ձեռնամուխ պետք է լինեին կայուն հրադադարի և խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին: Եվ կարծում եմ` ընթանում է որոշակի գործընթաց: Է՛լ ավելի է ուրվագծվում Փաշինյան-Ալիև հանդիպման կայացման անհրաժեշտությունը, որից և դրան հաջորդելիք իրադարձություններից կհասկանանք ամբողջությամբ ներկայիս իրավիճակը»,- ասաց նա:

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն իր հերթին ևս՝ կարծիք հայտնեց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումն անցյալում է:

Նրա խոսքով, ըստ ամենայնի, նոր իշխանություններն այս հարցում այլ ուղիով գնացին այլ համաձայնություններ ձեռք բերելով Ադրբեջանի հետ, խոսքն ուղիղ կապի մասին է կողմերի միջև:

«Ես կարծում եմ, որ խաղաղության նախապատրաստելը նման իրավիճակում միայն գաղափարական գործընթաց չէ, այսինքն` միայն թշնամական հայտարարությունների բացակայությունը չէ, այլև ծանր սպառազինությունը, որը մահակ է հակառակորդի գլխին, վերացնելն առաջնագծից, դիրքե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր