Դեպի վեր

Վրաստանի հարավում խիստ կարանտին է, Բաքվում՝ հատուկ ռեժիմ

azatutyun.am03/25/2020, 3:48

Վրաստանի հարավում խիստ կարանտին է, Բաքվում՝ հատուկ ռեժիմ

Վրաստանում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնը տեղափոխվում է Հայաստանին սահմանակից Մարնեուլիի և Բոլնիսի շրջաններ: Հայաստանի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանաբնակ այս շրջանները, որտեղ ընդհանուր առմամբ շուրջ 150 հազար մարդ է բնակվում, այս պահին շրջապատված են 12 ուժեղացված անցակետերով, իսկ միջգյուղային ճանապարհները գտնվում են ոստիկանության և զինվորականների շարժական պարեկային խմբերի անդադար հսկողության ներքո:

Վրաստանի կառավարությունը աննախադեպ այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մարնեուլիում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի մասին:

«Հայտնի է դարձել, որ Մարնեուլիում բնակվող 62-ամյա մի կնոջ մոտ կորոնավիրուսի դեպք է հաստատվել: Այդ իսկ պատճառով Մարնեուլիի և Բոլնիսի շրջաններում խստագույն կարանտինի ռեժիմ է սահմանվում: Դա նշանակում է, որ արգելվում է ելումուտը այդ երկու շրջաններ, փակվում են բոլոր հաստատությունները` բացառությամբ պարենային խանութների և դեղատների: Քաղաքային և միջհամայնքային տրանսպորտի աշխատանքը դադարեցվում է: Որոշ դեպքերում մենք կարող ենք հատուկ թույտվություն տրամադրել միայն տեղի բնակիչներին՝ երբեմն նրանց թույլ տալով զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Բացի այդ, Մարնեուլիում շտապ կարգով դաշտային հոսպիտալ է տեղակայվելու», - երկուշաբթի երեկոյան Թբիլիսիում շտապ կարգով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե կորոնավիրուսի ընդամենը մեկ դեպքի պատճառով նման խիստ միջոցների ձեռնարկումը փոքր-ինչ տրամաբանական չէ: Իրականում սակայն Վրաստանի իշխանությունների այս քայլ ավելի քան օրինաչափ է` հաշվի առնելով Մարնեուլիում տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Բանն այն է, որ համաճարակաբաններին այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ումից է վարակվել այդ կինը: Բացի այդ, նա, արդեն իսկ վարակված լինելով, մասնակցել է հոգեհանգստի մի արարողության, որը կովկասյան ավանդույթների համաձայն խիստ մարդաշատ է եղել, 100-ից ավելի մարդ է ներկա եղել:

«Այդ կինը անմիջական շփում է ունեցել շուրջ 90 հոգու հետ: Այդ 90 հոգու շփումների շրջանակը արդեն հասել է 1700-ի: Այժմ այդ բոլոր մարդկանց առողջական վիճակը ուսումնասիրվում է, և նրանք մեկուսացվելու են», - հայտարարել է խնդրին քաջածանոթ վրաց փորձագետներից մեկը` Վրաստանի խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Ակակի Զոիձե...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր