Դեպի վեր

Սա շշմելու հզոր շարժում է, ՀՀԿ-ն ամեն ինչ հաշվարկել էր, բայց ոչ սա. Ա. Մովսիսյանը գալիս է

armtimes.com04/20/2018, 2:00

Սա շշմելու հզոր շարժում է, ՀՀԿ-ն ամեն ինչ հաշվարկել էր, բայց ոչ սա. Ա. Մովսիսյանը գալիս է

Քայլ արա, մերժիր Սերժին նախաձեռնության մասին «ՀԺ»-ն զրուցել է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանի հետ: Երգիչը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն մեզ տեղեկացրեց, որ ինքնաթիռի տոմս է գնել եւ գալիս է Հայաստան, գալիս է՝ միանալու ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի նախաձեռնությանը:

- Պարոն Մովսիսյան, այս օրերին Հայաստանում լարված իրավիճակ է տիրում, «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել երկրում տիրող անարդարությունների եւ իշխանության՝ մասնավորապես Հանրապետական կուսակցության վարած քաղաքականության դեմ: Ըստ ձեզ, պայքարելու ձևն ու դրական արդյունքի հասնելու շանսերը իրատեսակա՞ն են:

- Հիմա արդեն շատ իրատեսական է, ես հետևում եմ, պատրաստվում եմ մի քանի օրից իրենց միանալ հայրենիքում: Ինձ թվում է՝ Ռուբիկոնն անցել են արդեն, սկսում են մարդիկ միանալ, նոր ալիք է բարձրանում: Քայլարշավի առաջին օրը ինքս էլ ոչ մի բան հստակ չէի պատկերացնում, ուղղակի հույս ունեի, որ ամեն ինչ բնականոն հունով կընթանա: Այսօր միանշանակ կարող եմ ասել՝ այո, արդեն արդյունքը կա, երիտասարդությունը փաստեց, որ ինքն է տերը իր երկրի: Եվ ՀՀԿ-ականների կառավարման հին մեթոդներն ու նոր Սահմանադրությունը, Սերժի վարչապետացումը, սրանք թատրոններ էին, սակայն սա վերջին թատրոնն էր: Վե՛րջ, էլ շանս չունեն իրենք:

- Ապրիլի 17-ին փշալարերով պատված Ազգային ժողովում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ: Արժանապտի՞վ է գաղտնի Աժ սողոսկելը եւ անկախ հարյուր հազարավոր քաղաքացիների բողոքից, երրորդ անգամ երկրի ղեկավարի դերը ստանձնելը:

- Ես այդ մարդուն 2016 թվականի ապրիլից վերջնական բացահայտեցի, երբ որ աշխարհով մեկ հայտարարեց, որ 80-ականների զենքերով է հայկական բանակը կռվում: Ես անգամ բաց նամակ էի գրել իրեն: Այդ մարդն ուղղակի չի կարող լինել երկրի նախագահ, էլ չհաշված, թե ինչ ձևերով էր դարձել երկրի նախագահ, հիմա էլ նման խայտառակ ձևով վարչապետ: Ամբողջ ազգի վրա նա ծիծաղել է տալիս, չի կարելի էլի, հերիք է, սարսափելի է: Աֆրիկական մի երկիր հո չե՞նք, փշալարերով կապված շենքում ընտրվեց վարչապետ, դա աբսուրդի գագաթնակետն էր: Մի բան էլ ասեմ, մեր երեք նախագահներն էլ վատ են եղել, ցավոք սրտի մենք դեռ չենք ունեցել որևէ մեկը, որը սրտացավ իր երկրի, իր ժողովրդի համար պատրաստ է եղել քայլերի: Մեր երկիրն անկախությունից հետո հասավ ոչ թե իր երազած ամենավեհ գաղափարների իրականացմանը, այլ՝ ճղճիմ, աթոռասեր, տաշտին-լափամանին ձգտող մարդկանց հավաքածու ունեցավ, որի ձեռքից պրծում չկա:

- Պարոն Մովսիսյան, շատերն ասում են, որ «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությունը փոքր ինչ ուշացած է ու չկա հստակ պլան: Դուք ի՞նչ կասեք:

- Սա շատ հզոր քայլ է, չափազանց ուժեղ, կատակ բան չէ օրեր շարունակ կաթվածահար անել քաղաքը բոլոր առումներով: Այսօր երիտասարդները փաստում են, որ իրենք են մեր երկրի տերը, եւ իրենք լիովին այդ իրավունքը ունեն: Պետք է ունենանք նորմալ, բնականոն կառավարման ընթացք, մարդու ազա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր