Դեպի վեր

Ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, թե չէ ինձ չէր ճանաչի. Էդմոն Մարուքյան

asekose.am08/9/2019, 7:06

Ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, թե չէ ինձ չէր ճանաչի. Էդմոն Մարուքյան

Այսօր «#bRightTalk՝ Դավիթ Խաժակյանի հետ» նոր ֆորմատով ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի հրապարակումը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ։ «Բոլորը՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ոչ քաղաքական գործիչներ, խոսում են թեմաներից, որոնց վերաբերյալ մասնագիտական կարծիք չեն կարող հայտնել: Մարդիկ բեխաբար թեմային ինչ-որ եթերների նստում ու ապականում են հանրային կարծիքը, քանի որ ձեւավորվող կարծիքը որեւէ կապ չունի իրականության հետ: Նույն պատկերն է BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակման հետ կապվածը»,- ասաց Մարուքյանը:Նա նկատեց, որ թեման ունի իրավական հարց, որին պետք է նուրբ մոտենալ, քանի որ նյութը հրապարակող լրագրողը վստահեցնում է, որ ձեռքի տակ փաստաթղթեր ունի. «Ըստ այդ նյութերի՝ գեներալ Օգանոսվսկին հրաման է տվել, որ Մարտի 1-ին մարդկանց վրա կրակեն: Եթե այդպես է, ապա նա քրեական գործի շրջանակում պետք է լիներ մեղադրյալի, արդեն ամբաստանյալի կարգավիճակում, բայց նա վկայի կարգավիճակում է գտնվում: Դեռ իր մասով քննություն է գնում, այսինքն՝ 10 սպանվածների մասով քննություն է գնում, իսկ սա նշանակում է, որ տեղեկատվությունը գաղտնի է: Եթե գաղտնի տեղեկատվություն է, որը հիմա հրապարակվել է, նշանակում է, որ ցանկացած ամբաստանյալ վաղը, մյուս օրը դրանից կարող է օգտվել՝ եթե մեկը մարդասպան է, իր պաշտպանությունն ավելի լավ կանի, ուրեմն նրա դատվելու հավանականությունը քչանում է»։ Մարուքյանի կարծիքով՝ փակ տեղեկատվությունը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ, եւ այդ մասով կան վտանգներ, քանի որ եթե հրապարակման մեջ նշված մարդիկ չդատվեն, հանրությունը սկսելու է չհավատալ իրավապահ համակարգին:«Սա սպրդված ինֆորմացիա է, որ եթե անգամ չկարողանան որպես մեղադրյալ ներգրավեն, ապա գոնե հանրությունն իմանա, թե ով ինչ է արել: Բայց կասկածները մնալու են, մարդիկ նիհիլիստական մոտեցումներով են սկսելու իրավապահ մարմիններին վերաբերվել: Ասելու են՝ տեսեք, որ բոլորս իմացանք, որ Օգանովսկին է հրաման տվել, բայց այդ մարդուն չդատեցին, էս ինչ իրավական համակարգ է, ու սկսելու են չհավատալ նաեւ հեղափոխությունից հետո ստեղծված դատական համակարգին: Հետո մի կարեւոր հանգամանք կա՝ մենք ի՞նչ ենք ուզում, ուզում ենք բարդակ երկի՞ր, շունը տիրոջը չճանաչող երկի՞ր: Հումորով ասեմ, երեկ մտածում էի՝ ինչ լավ է, որ ես շուն չեմ պահում, թե չէ ինձ չէր ճանաչի։ Նախաքննությունը պետք է գնա նորմալ, որ այն չլինի խոցելի, եթե խոցելի եղավ, այդ մարդիկ չեն դատվելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Այսօր «#bRightTalk՝ Դավիթ Խաժակյանի հետ» նոր ֆորմատով ֆեյսբուքյան հարցազրույցի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ BBC-ի հրապարակումը միտումնավոր է նետվել լրատվական դաշտ։

«Բոլորը՝ քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ոչ քաղաքական գործիչներ, խոսում են թեմաներից, որոնց վերաբերյալ մասնագիտական կարծիք չեն կարող հայտնել: Մարդիկ բեխաբար թեմային ինչ-որ եթերների նստում ու ապականում են հանրային կարծիքը, քանի որ ձեւավորվող կարծիքը որեւէ կապ չունի իրականության հետ: Նույն պատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477
EUR523.5528.5
RUR7.347.47
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր