Դեպի վեր

ՊԵԿ. Մեքենաների չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել 85 միլիոն դրամի մաքսային վճարներ

b24.am07/7/2021, 1:42

ՊԵԿ. Մեքենաների չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել 85 միլիոն դրամի մաքսային վճարներ

Մեքենաների  չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝մոտ 85միլիոն դրամի մաքսային վճարներ. Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 5 ֆիզիկական անձի անունով 2020թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ճապոնիայից Հայաստանի տարածք է ներմուծվել 11 հատ տրանսպորտային միջոց, որոնք  սահմանված ժամկետներում չեն մաքսազերծվել և չեն ստացել պետական հաշվառում։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 4 բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հիշյալ ֆիզիկական անձանց մոտ ներմուծված տրանսպորտային միջոցները չեն հայտնաբերվել, սակայն փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացի Հ․Հ․-ն իր և 4 այլ անձանց անունով կազմակերպել է հիշյալ 11 տրանսպորտային միջոցի ներմուծումը ՀՀ տարածք և այդ ավտոմեքենաներն առանց մաքսազերծման ու պետական հաշվառում ստանալու՝ մասնատվել են ու մաս-մաս վաճառվել։

Ավտոմեքենաները սահմանված կարգով չմաքսազերծելու արդյունքում պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափի՝ 85,388,119 ՀՀ դրամ մաքսային վճարներ։

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից մեկի գործունեության վայրում կատարվել է տեղանքի զննություն, որի արդյունքում՝ մասնատված վիճակում հայտնաբեր...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր