Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը փետրվարի 13-ին, հերքման պահանջ է ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։
Նախաձեռնության տարածած տեքստում ասված է.
«2020թ. փետրվարի 12-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Հրանտ Այվազյանը ՀԷԿ-երի վերաբերյալ բարձրացրած իր հարցի շրջանակում ասաց. «Փետրվարի 3-ին Նախարարության կայքում հայտարարություն էր տեղադրված, որ պետք է տեղի ունենա քննարկում Լոռու մարզի Ձորագետ գետի վրա կառուցվելիք երկու ՀԷԿ-երի մասին: [...] Եթե Բնապահպանական ճակատի և մի քանի երիտասարդների ակտիվությունն ու էդ ինֆորմացիայի տարածումը չլիներ, ոչ ոք չէր իմանա, այդ թվում ես, ու չէին մասնակցի այդ քննարկմանը»:
Պատգամավորի հարցին պատասխանելով՝ Դուք բառացի ասել եք, որ «... այդ տեքստը, որ Դուք այսօր կարդացիք, որը նաև երեկ էիք ներկայացնում, այդ տեքստը գրողները 4 տարի առաջ էլի էդ ձև տեքստ էին գրում, որ` նայեք, ՀԷԿ-երը և այլն, և այլն, հետո ստացան 70.000 դոլար դրամաշնորհ և հետո առաջարկեցին, որ ՀԷԿ-երի կառուցման համար բանկերը ինչ-որ մոտեցումներ ցուցաբերեն»:
Ձեր արած ա...