Դեպի վեր

Միհրան Պողոսյանի արտահանձնման համար իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը․ դատախազություն

azatutyun.am04/23/2019, 11:18

Միհրան Պողոսյանի արտահանձնման համար իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը․ դատախազություն

Ռուսաստանում ձերբակալված Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն ապահովելու համար Գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգերը, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին լրատվական ծառայությունից։

Դատախազությունից հավելեցին՝ այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում կներկայացնեն ռուսական կողմին:

Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Սերժ Սարգսյանի իշխանության թիմակից, գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, որ Պանամայի օֆշորի սկանդալի կիզակետում էր հայտնվել դեռևս Հանրապետականի իշխանության օրոք, անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց օֆշորի գործով: ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ դատարանն էլ բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը:

Պողոսյանի գրասենյակը շտապել էր հայտարարել, թե նա չի խուսափում քննությունից և գտնվում է Մոսկվայում։ Երեկ արդեն ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով նոր իշխանության օրոք նախկին ռեժիմի ներկայացուցիչների մասով հարուցված քրեական գործերին, որոնց մի մասով մեղադրյալները հեռացել են Հայաստանից, շեշտեց՝ անհրաժեշտ են այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք գործող օրենսդրության շրջանակում հնարավոր չէ կիրառել։ Խոսքը, մասնավորապես, առնչվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանին, ՀՀԿ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին:

«Երևի թե պետք է ամբողջականացնել, ընդհանրապես, նախկին իշխանության օրոք համակար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր