Դեպի վեր

ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով

b24.am10/28/2019, 5:24

ՊԵԿ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է միջազգային աշխատաժողով

Քննարկվել են իրական սեփականատերերի և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակման մեխանիզմները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը Երևանում մեկնարկել է «Փաստացի սեփականատեր և հարցման հիման վրա տեղեկատվության փոխանակում» խորագրով միջազգային աշխատաժողով:

Ողջունելով մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակադրված է ուրույն դեր ունենալ ՏՀԶԿ՝ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի ընտանիքում և հասնել լավագույն համագործակցության: «Վերջին տարիներին զանգվածային լրատվության միջոցներով ի հայտ եկած տեղեկությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հարկման նպատակով թափանցիկության ապահովումը պետությունների առանցքային խնդիրներից է: Ավելին, այդ տեղեկությունները ցույց տվեցին, որ հարկեր չվճարելն առանձին ֆինանսական հանցագործության տեսակ չէ, այլ սերտորեն կապված է, օրինակ, փողերի լվացման և կոռուպցիայի հետ, որոնք խիստ բացասական ազդեցություն ունեն հասարակության վրա: Շատ կազմակերպություններ թաքցնում են իրենց փաստացի սեփականատերերի մասին տեղեկությունները, հետևաբար տեղեկությունների թափանցիկությունը կարող է կենսական նշանակություն ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերից խուսափելու դեպքերի և նմանատիպ այլ երևույթների բացահայտման համար»,-նշել է կոմիտեի նախագահը: Դավիթ Անանյանը վերահաստատել է, որ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է հարկերի չվճարման և փողերի լվացման դեմ պայքարի միջազգային ստանդարտների ներդրման հարցում:

Հնգօրյա աշխատաժողովի օրակարգում իրական սեփականատ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր