Դեպի վեր

«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել. Լուսինե Սահակյան

slaq.am03/5/2020, 12:12

«Վստրեչի Ապերի» որդին բերման է ենթարկվել, եղբորորդին՝ ձերբակալվել. Լուսինե Սահակյան

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի ու նրա հարազատների տներում կատարված գործողությունների արդյունքում բերման են ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Մինչեւ դեպքին անդրադառնալը Լուսինե Սահակյանը նշեց, որ վերջին ժամանակներում Արամ Վարդանյանի մտերիմներին բերման են ենթարկում առանց որեւէ հիմնավորման.

«Արամ Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ կապված 50-ից ավելի բերման ենթարկելու դեպք ենք ունեցել։ Երբ անձինք որեւէ առնչություն են ունեցել Արամ Վարդանյանի հետ… հարազատ, բարեկամ հայտնվել են տեսադաշտում, նրանք բերման են ենթարկվել՝ մտացածին հիմքերով, իբրեւ զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս ամենը տեղի ունեցավ, երբ վարչապետը հայտարարում էր՝ բոլորին պետք է ասֆալտներին փռել։ Մենք այդպես էլ չհասկանանք՝ ում էին ուզում ասֆալտին փռել, որովհետեւ այն անձինք, որոնք բերման էին ենթարկվում որեւէ առնչություն չունեին քրեական ենթամշակույթի հետ»,- պատմեց փաստաբան Սահակյանը։

Լուսինե Սահակյանը պատմեց, որ Արամ Վարդանյանի տանը ոստիկանները խուզարկություն են իրականացրել առանց դատարանի թույլտվության. «Սա իրականում խուզարկություն էր, բայց պետք է լիներ դատարան թույլտվությունը, եւ այդ ամենը պետք է արվեր սեփականատիրոջ ներկայությամբ, ոչ թե սեփականատիրոջը բերման ենթարկեին»։

«Այս ամենն արդեն գազանության հասավ երեկ գիշեր՝ 02։00-ից հետո հարյուրավոր ոստիկաններ շրջապատել էին բոլոր տների տարածքները, եւ կրկին հարյուրին մոտ ոստիկաններ պատերի վրայով ներխուժում էին տներ։ Ոստիկանները կոտրել են ապակին, նույնիսկ չեն սպասել, որ անձինք դուռը բացեն։ Նրանք չեն ներկայացրել իրենց պահանջը։ Պարզեցինք՝ իբրեւ ձերբակալման որոշում են ունեցել ոստիկանները։ Մենք նույնիսկ տեղյակ չենք՝ ինչ գործի մասին են խոսու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր