Դեպի վեր

ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել

armenpress.am07/12/2019, 6:36

ՀՀ վիճակագրական կոմիտեն վիճակագրական ճշգրտումների հետ կապված պարզաբանումներ է ներկայացրել

Վերջերս հաճախ են լրատվամիջոցներում հայտնվում վերլուծական հոդվածներ, որոնցում առկա են հարցեր ուղղված վիճակագրական կոմիտեին առ այն, թե ինչու են որոշ տնտեսական ցուցանիշներ հաճախակի ենթարկվում ճշգրտումների, իսկ տարբեր երկրների միջև արտաքին առևտրի ցուցանիշները ինչու չեն համընկնում կամ համադրվում միմյանց հետ: Այս հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի տվյալները հաճախ ենթարկվում են ճշգրտումների, պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժնի պետ Լուսյա Խաչատրյանը:

Լուսյա Խաչատրյան. Ազատական տնտեսակարգով երկրներում տնտեսական ցուցանիշները հավաքագրվում, ամփոփվում և հրապարակվում են որոշակի ժամանակային միջակայքերում: Երբ հավաքագրման համար ժամանակը կարճ է, բնական է, որ շատ ռեսպոնդենտներ այդ կարճ ժամանակում իրականացնում են շտապ-նախնական տվյալների ամփոփումներ, որոնցում երբեմն տեղ են գտած լինում բացթողումներ և սխալներ, այդ թվում նաև բացահայտված վարչական լիազորությունների տիրապետող պետական մարմինների հետ հարաբերություններում, հատկապես՝ հարկային և մաքսային, որոնք հաջորդող ժամանակաշրջանների ամփոփման ժամանակ ենթարկվում են ճշգրտման:

Հետահայաց ճշգրտումներ են լինում նաև բացահայտված իրավախախտումների և վարչական թերահաշվառումների հետևանքով: Օրինակ, երբ ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակում կիրառության մեջ դրվեց փոխադարձ առևտրի վիճակագրությունը, մաքսային ծառայության կողմից տրամադրվող տվյալների ճշգրտումը սկսեց կրել ամսական բնույթ՝ մինչ անդամակցության ժամանակաշրջանի՝ տարեկանի փոխարեն, որը ևս նպաստեց ճշգրտումների հաճախականության աճին:

Ընդհանրապես ճշգրտումների հաճախականությունը և մասշտաբները հիմնականում պայմանավորված են շուկայական տնտեսությամբ երկրներում գործող վարչաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրական այն առանձնահատկություններից, որոնք ազդում են տնտեսավարող սուբյեկտների ամբողջական կամ ոչ ամբողջական հաշվետվողականության և հետևաբար՝ ռեսպոնդենտների կողմից ներկայացվող հաշվետվություններում արձանագրված տվյալների որակի և ամբողջականաթյան վրա: Այս երևույթն առկա է միջազգային պրակտիկայում և տեղավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված պաշտոնական վիճակագրության ստանդարտների մեջ: Այդ իսկ պատճառով էլ պաշտոնական վիճակագրական տվյալները որակվում են որպես շտապ հավաքագրված, նախնական, վերանայված և/կամ վերջնական: Տարբեր որակումներ ունեցող պաշտոնական վիճակագրական տվյալները դրանք օգտագործողների համար ունեն տարբեր կիրառական նշանակություններ, որոնք արտահայտված են ստորև ներկայացվող աղյուսակում՝ կազմված հինգ փոփոխականներով:

Վիճակագրության յուրաժամանակության, որակի, ամբողջականության

և օգտավետության համաձայնեցվածության նկարագիրը.

[1]«Վիճակագրական տվյալները համաձայնեցված են կամ համատեղելի խելամիտ ժամանակահատվածում»` համաձայն «Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի» սկզբունք 14-րդի` Համաձայնեցվածություն և համադրելիություն (ընդունված 24.02.2005թ. Վիճակագրական ծրագրային կոմիտեի նիստի ժամանակ և հաստատված Եվրոպական Համայնքների հանձնաժողովի կողմից (Բրյուսել, 25.05.2005թ. COM(2005) 217)):

ՀՀ վիճակագրական կոմիտեն միևնույն երկրի վերաբերյալ հրապարակվում է արտաքին առևտրի երկու տարբեր ցուցանիշներ, ավելին ՀՀ-ի և ՌԴ-ի վիճակագրական ծառայությունների կողմից հրապարակված ցուցանիշներում առկա են տարբերություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տարբերությունների վերաբերյալ հարցին պատասխանել է ՀՀ վիճակագրական կոմիտեի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ Քրիստինե Պողոսյանը:

Քրիստինե Պողոսյան. Ընդհանրապես, ըստ «Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հիմնադրույթներ և սահմանումներ, 2010» մեթոդաբանության դրույթների, խորհուրդ է տրվում օգտագործել ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի, քանի որ ըստ ծագման երկրի ներմուծումը ունի այն առավելությունը, որը թույլ է տալիս ներկայացնել անմիջական կապը ապրանքներ արտադրող երկրի, այսինքն՝ ծագման երկրի, և այն երկրի, որտեղ այդ ապրանքները փաստացի սպառվում են: Այս տեղեկատվությունը կարևոր նշանակություն ունի առևտրային քաղաքականության մշակման և առևտրային բանակցությունների, քվոտաների և սակագների սահմանման ժամանակ, ինչպես նաև տնտեսական վերլուծություն իրականացնելու պարագայում: Սակայն, միևնույն ժամանակ կարող են ծագել դժվարություններ ծագման երկրի որոշման հարցում: Տարբեր գործարքների համար ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկատվության որակը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված ներկայացվող փաստաթղթերում նշված պահանջների տարբերությամբ: Ապրանքների ծագման վկայագիր ներկայացնելու պահանջը սահմանվում է երկրների սակագնային օրենսդրությամբ և տարածվում է ոչ բոլոր արտահանվող և ներմուծվող ապրանքների վրա: Այն պարագայում, երբ խոսքը գնում է այն երկրների մասին, որոնք անդամակցում են մաքսային միություններին, վերոնշյալ մեթոդաբանությամբ խորհուրդ է տրվում մաքսային միության անդամ երկրների պարագայում օգտագործել ներմուծումն ըստ արտահանող երկրի հատկանիշի, իսկ միությունից դուրս՝ ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի, ինչին և հետևում է պաշտոնական վիճակագրությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ՌԴ-ի վիճակագրական ծառայությունների կողմից հրապարակված ցուցանիշներում առկա տարբերություններին, ապա միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության բնագավառում գործընկեր-երկրների արտահանման և ներմուծման արժեքային և ծավալային ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ: Հայելային վիճ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.75477
EUR528533.5
RUR7.47.52
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր