Դեպի վեր

Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով

yerkir.am11/23/2017, 7:50

Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գինու միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառումն անց է կացվում «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ:

Երկօրյա համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը գինեգործության ու խաղողագործության ոլորտում, նպաստել ոլորտի մասնագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը:

Համաժողովը միտված է նպաստել հայկական գինեգործական ավանդույթների և նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաև գինու միջազգային ստանդարտների հաստատմանը Հայաստանում:

«Համոզված եմ, որ հայ գինեգործների համար այս համաժողովը հետաքրքիր հարթակ կդառնա ոլորտի ապագա զարգացման հարցերը քննարկելու և միջազգային փորձին ծանոթանալու համար: Հուսով եմ նաև, որ հյուրերը հաճույքով կծանոթանան ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

Նախարարի խոսքով` համաժողովի ընթացքում կկազմակերպվեն 4 կլոր սեղաններ, որի ընթացքում կքննարկվեն խաղողի ֆիլոքսերակայուն տեսակների մշակմանը, խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, խաղողագործության ռեեստրի ստեղծմանը, աշխարհագրական նշումներով գինիների արտադրությանը և խաղողագործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

Անդրադառնալով ընթացիկ տարում խաղողի արտադրութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր