Դեպի վեր

Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

armtimes.com03/30/2020, 11:30

Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

Երաժիշտ Հայկ Ստվերը նոր երգ ու տեսահոլովակ է թողարկել: Երգը կոչվում է «Վերադարձ»: Տեսահոլովակում երգիչը ներկայանում է հակագազով ու պաշտպանիչ հագուստով: «Հայկական ժամանակը» Հայկ Ստվերի հետ զրուցել է նոր տեսահոլովակի, նրա արտասովոր կերպարի եւ նոր կորոնավիրուսի հետ համընկնումների մասին: Երգիչը նաեւ կիսվել է առօրյան արդյունավտ անցկացնելու մի քանի գաղտնիքներով:

- Հայկ, տեսահոլովակում անսովոր հագուստով եք, դիմակով: Այս կերպարը դիտավորա՞լ է ընտրված՝ ներկայիս իրավիճակին համահունչ:

- Ոչ: Այս գաղափարն ինձ մոտ վաղուց կար, եւ սա իմ այն երգերից է, որ սկզբից տեսահոլովակն եմ պատկերացրել, հետո նոր գրել երգի բառերը: Տեսհոլովակի սցենարի հեղինակը ես եմ, հերոսը եւս: Ես սիրում եմ դերեր տանել եւ իմ բոլոր տեսահոլովակներում ինձ եմ պատկերացնում:

- Փաստորեն այս անգամ եւս խոսքերի ու երաժշտության հեղինակը դուք եք:

- Այո. բառերը, երաժշությունը, գործիքավորումը, ձայնագրությունը, միքսը ես եմ արել: Ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է: Երգը գրել եմ անցած տարվա սկզբին: Առիթը՝ Եվրատեսիլն էր, ներկայացրել էի դեկտեմբերին, բայց չհաղթահարեցի եւ լավագույն տասնյակում չընդգրկվեցի:

- Այսինքն նոր կոնորանվիրուսը չէ այս երգի ու տեսահոլովակի «մուսան»:

- Կարող է շատերը մտածեն, որ այս վիրուսի մասին է, բայց չէ: Իհարկե՝ վիրուսն էլ է սրա մեջ մտնում, քանի որ ամայություն է, դատարկություն, կյանքը կարծես կանգ է առել, բայց թեման ընդլայնված է, այն կարող է լինել միջուկային պատերազմ, քիմիական պատերազմ, կարող է նաեւ լինել բիոլոգիական պատերազմ: Կատարումն այն մասին է, որ մարդկությունը վերացման վտանգի առաջ է, բնությունն աղտոտված եւ այլն:

- Դժվա՞ր չէր այս օրերին նկարահանում իրականացնելը: Մե՞ծ թիմով եք աշխատել:

- Երեւի մի տասը օր առաջ նկարահանեցինք: Թիմը փոքր էր՝ չորս-հոգի էինք: Անկեղծ ասած նպատակադրվել էինք փետրվարին իրականացնել, բայց մեջտեղ եկավ «Ասում եմ՝ այո»-ի մասին երգը: Հետո պետք է հասցնեինք սա նկարել, քանի դեռ ծառերը չէին ծաղկել, այդպես էլ արեցինք:

- Միմյանց հետ շփվելիս պարետի սահմանած կանոններին հետեւո՞ւմ էիք:

- Ես համարյա ամբողջ օրը հակագազի մեջ եմ եղել, իսկ իրենք կարող էին դնել, բայց չեն դրել: Մինչեւ հիմա կարծես թե ոչ մեկս չենք հիվանդացել: Եվ հետո, սա այն նեղ շրջանակն է, որին մենք ամեն օր ենք առնչվում անգամ սովորական խանութ գնալիս:

- Ձեր արտահագուստն ո՞վ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385.5391.5
EUR409421
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր