Դեպի վեր

«Վանեցյանի հրաժարականի հարցում գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, այդ թվում՝ մոսկովյան գործոն». Դուբնով

168.am09/17/2019, 6:54

«Վանեցյանի հրաժարականի հարցում գործ ունենք պատճառների մի ամբողջ մոզաիկայի հետ, այդ թվում՝ մոսկովյան գործոն». Դուբնով

«ԱԱԾ տնօրենը լուրջ պաշտոն է, բայց չեմ կարծում, որ այդ պաշտոնից Վանեցյանի հրաժարականը ճակատագրական է ներկայիս Հայաստանի և իշխանության համակարգի համար: Սա քաղաքական պրոցեսների բնականոն զարգացում է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից: Նրա հայտարարության վերջին հատվածում, մասնավորապես, ասվում էր․ «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամենաաղմկահարույց իրադարձությունը շուրջ մեկ տարի առաջ համացանցում հայտնված՝ իր և և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն էր, որի ընթացքում պաշտոնյաները՝ Վանեցյանը և Խաչատրյանը, քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Վադիմ Դուբնովն ասաց, որ ակնհայտորեն եղել են բավականին լուրջ քաղաքական տարաձայնություններ Վանեցյանի և Փաշինյանի միջև: Ըստ նրա՝ պատճառների մասին հրապարակումների մի մասը դավադրության ծիծաղելի տեսություն են թվում, մյուս մասը՝ օբյեկտիվ պատճառներ: Ըստ նրա՝ սա օբյեկտիվ և բնական գործընթաց է, որովհետև Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո իշխանության եկավ որոշակի առումով ժողովրդական ճակատը, և ժամանակն է եկել, որպեսզի այն քիչ-քիչ քաղաքականապես հարստացվի, բաժանվի, քաղաքական նոր հայտեր լինեն, որոնցից մեկը տրվեց նախօրեին:

«Վանեցյանի հայտարարությամբ տրվեց իր քաղաքական ուղու ստարտը: Լիովին բնական պրոցես է՝ նման քաղաքական իրավիճակների և ոչ այնքան գաղափարականացված իշխանության դեպքում: Սա լուրջ քաղաքական շրջադարձ է, բայց այն դրամատիզացնել պետք չէ, թեև այս շրջադարձն անդրադառնալու է իշխանության գործողությունների տակտիկայի վրա: Մենք հայաստանյան քաղաքական կյանքի տարբեր ուղղություններում նյարդայնություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր