Դեպի վեր

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

shamshyan.com09/29/2022, 7:12

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ։



Պաշտպան Գրիգորյանը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձնանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից Հայաստան ժամանած, իրավունքների ապահովման մարտահրավերները, Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը:

Լեյլա Կայաչիկը ներկայացրել է իր մանդատն ու կարևորել ԵԽ կոնվենցիոն պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես պետությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը: Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցին, ընդգծել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանված առնվազն 7600 անձանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն կազմող կանանց, ծերերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշպանության կարևորությունը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու համագործակցությունը հստակ գործողությունների, այդ թվում՝ Պաշտպանի հաստատությանն աջակցելու ուղղությամբ: Պաշտպանը հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի հետ:

Քրիստոֆ Պուարելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR414426
RUR4.124.32
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր