Դեպի վեր

Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

armenpress.am01/27/2020, 12:48

Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին: «Կարծում եմ՝ այս միջոցառմանը մասնակցելը Հայաստանի պարտքն էր, ինչպես նաև իմ պարտքը, որ եկել է իմ պապիկ-տատիկից, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանությունը:

Մենք այստեղ համախմբվեցինք՝ աշխարհին ուղղված մեկ հստակ ուղերձով՝ նման հանցագործություններն այլևս չպետք է կրկնվեն: Հոլոքոսթի ենթարկված մարդկանց տանջանքները, նրանց մասին հիշողությունները երբեք չեն մոռացվի: Հակառակ դեպքում, դա կլինի աշխարհի վերջը»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ի պատասխան լրագրողի այն հարցի, թե ինչպիսին է Հայաստանի նախագահի զգացողությունն այն պարագայում, երբ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ չի ցանկանում դիտարկել այն պատճառները, որոնց հիման վրա Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես ճանաչում եմ շատ հրեա քաղաքական գործիչների, ովքեր սատարում են ճանաչման գործընթացին: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու Իսրայելի խորհրդարանը չպետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Մեկ բան պարզ է: Եթե պատճառը ներկայիս քաղաքական շահերը, քաղաքական հարաբերությունները կամ ապագայի քաղաքական, միգուցե, նաև տնտեսական շահերն են, դա ինձ շատ է տ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր