Դեպի վեր

Փաշինյանը գո՞հ է արտաքին քաղաքականության, անվտանգության այն ժառանգությունից, որը նա ստացել է մի խումբ դեգեներատներից

1in.am09/8/2019, 2:12

Փաշինյանը գո՞հ է արտաքին քաղաքականության, անվտանգության այն ժառանգությունից, որը նա ստացել է մի խումբ դեգեներատներից

«Մեր արտաքին քաղաքականությունը, նախ և առաջ, այս դիսֆունկցիոնալ, իներցիոն վիճակից, ռեֆլեքսիվ բնույթից ձերբազատվելու խնդիր ունի: Եթե անկախության 30-րդ տարվա մեջ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է ինքնիշխանությունը, ապա դա նշանակում է, որ մենք լրջագույն խնդիր ունենք ինքնիշխանության հետ: Անշուշտ, այստեղ կա նաև ինստիտուցիոնալ խնդիր: Բայց ինստիտուցիոնալից բացի՝ նաև փիլիսոփայության փոփոխություն պետք է լինի: Մեր ինչի՞ն է պետք արտաքին քաղաքականությունը. մենք մինչև վերջ պիտի այս հարցին պատասխան ունենանք»:

2018 թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո երկրի նոր քաղաքական ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր հռետորաբանության ելակետային առանցքը դարձրել է նախորդ տարվա քաղաքական փոփոխությունների հանգամանքը, այն գաղափարներն ու արժեքները, որոնք իր հետ բերել է հեղափոխությունը: Եվ չի լինում Փաշինյանի որևէ ծրագրային ելույթ, որի ընթացքում նա չխոսի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության, ժողովրդի հաղթանակի և նմանատիպ այլ հայտնի արձանագրումների մասին: Այդուամենայնիվ, հեղափոխությունից գրեթե մեկուկես տարի անց հեղափոխական կառավարությունն առայժմ հստակորեն չի ձևավորել ու չի ամբողջացրել գաղափարական, ռազմավարական և իրավաքաղաքական այն բազան, որի հիման վրա պիտի կառուցվի Փաշինյանի վարչակազմի ընդհանուր քաղաքականությունը և պիտի առաջ մղվի լայնածավալ բարեփոխումների այն օրակարգը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Թեև քայլեր այս ուղղությամբ, կարծես թե, արվում են:

Կարևորագույն հարցերից մեկն այս առումով Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության վերանայումն է: Ռազմավարական այս փաստաթուղթը 2007 թվականից ի վեր չի թարմացվել, և պարզ է, որ դրա վերանայման պահը, մեղմ ասած, վաղուց է հասունացել: Այս տարվա հուլիսի վերջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ ստեղծվել է համակարգող միջգերատեսչական խումբ, որն աշխատում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախագծի վրա։ Նախագիծը պետք է պատրաստվի տարվա ընթացքում։

Եվ եթե խոսում ենք «ազգային անվտանգություն» կոչված կարևորագույն ու միաժամանակ շատ ընդարձակ հասկացության մասին, ապա այն, իհարկե, տարբեր բաղադրիչներ է իր մեջ ներառում, որոնցից յուրաքանչյուրն էլ կարևոր է պետության անվտանգության, ներքին ու արտաքին շահերի պաշտպանության և առաջմղման, ազգային հիմնախնդիրների լուծման, համազգային իղձերի իրականացման և մի շարք այլ առումներով: Բայց եթե խնդրեք առանձնացնել երկու ամենաառանցքայինները, ապա դրանք, անշուշտ, ռազմական կամ պաշտպանական և արտաքին քաղաքական կամ դիվանագիտական բաղադրիչներն են: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջին մեկ տարվա ընթացքում բազմիցս է խոսել հայկական բանակի պաշտպանական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին, ինչից կարելի է ենթադրել, որ երկրի ամենաազդեցիկ և ինստիտուցիոնալ առումով կայացած կառույցներից մեկում պատրաստվում են ռազմական նոր դոկտրինի մշակմանը:

Օգոստոսի 27-ին՝ ՀՀ դեսպանների ամենամյա համաժողովին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը, որի ընթացքում նա առանձնացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները՝ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, հուշում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը ևս կարող է կոնցեպտուալ փոփոխությունների ենթարկվել, կամ առնվազն կհստակեցվի ռազմավարական որոշակի տեսլական, որի վրա էլ հիմնված կլինի մեր պետության դիվանագիտությունը: Այս երեք սկզբունքները, արտգործնախարարի խոսքերով, կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, ի՞նչ նորույթներ կան դիվանագետների համաժողովին արտգործնախարարի և վարչապետի ունեցած ելույթներում: Այս երեք սկզբունքների որդեգրումն արդյոք խոսո՞ւմ է նոր հայեցակարգի ընդունման ծրագրերի մասին:

– Մեծ հաշվով՝ սա նորություն չէ: Այս սկզբունքների հիման վրա և այս սկզբունքներից ելնելով՝ ՀՀ-ն արդեն իսկ բազմաթիվ կարևոր արտաքին քաղաքական քայլեր է արել: Իսկ ի՞նչն է առանձնահատուկը և ինչո՞ւ է դա հայտարարվում հիմա: Նախ և առաջ պետք է նկատել, որ երկրորդ և երրորդ սկզբունքները բխում են առաջինից և առանց առաջինի դառնում են ուղղակի անհնարին: Այստեղ մենք լրջագույն խնդիրներ ունենք և բովանդակային առումով մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանի պայքարը արտաքին քաղաքական ոլորտում պտտվում է այս ամենի շուրջ: Ասեմ ավելին: Հիշենք, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի մասին: Եվ դա իրոք այդպես է. Հայաստանի դեմ այսօր հիբրիդային պատերազմ են վարում, որպեսզի առաջին հերթին խփեն նրա ինքնիշխանությանը, և երկրորդը, թույլ չտան, որ նա կարողանա վերականգնել իր ինքնիշխանությունը:

– Բայց ռուսական լրատվամիջոցներն էլ գրում են, թե մենք ենք «հիբրիդային պատերազմ վարում Ռուսաստանի դեմ»: Տեղյա՞կ էիք դրա մասին:

– Ներողություն, այս պատերազմը նախ և առաջ վարում են իրենք: Իսկ եթե պատերազմ սկսեցիր, ուրեմն կստանաս պատերազմ: Չսկսեիք՝ չէիք ստանա: Անհեթեթությունն այն է, որ նրանք «հիբրիդային պատերազմ» են կոչում այն ամենը, ինչ անում է Հայաստանը հանուն իր ինքնիշխանության: Նորից եմ ասում՝ նրանք հիբրիդային պատերազմ են վարում մեր դեմ, որ հարվածեն մեր ինքնիշխանությանը և թույլ չտան, որ Հայաստանը լինի ինքնիշխան և անկախ պետություն:

Այո, Հայաստանի ղեկավարությունն ասաց, որ կտրուկ շրջադարձեր արտաքին քաղաքականության մեջ չեն լինելու: Հայաստանը շարունակում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, բայց այս կառույցներում ստանալու է առավելագույնը, ինչ հնարավոր է: Եվ երկրորդը, իր իրավունքները, որոնք բխում են այդ անդամակցությունից, նա նույնպես մինչև վերջ պաշտպանելու և պահանջելու է: Այս կազմակերպություններում ինչ կա և ինչ չկա՝ շատ նման է ստալինյան սահմանադրությանը. կարդում ենք՝ հրաշալի է, բայց իրականության մեջ հասկանում ենք, որ այլանդակություն է: Եվ Հայաստանն այսօր այս կազմակերպությունից դուրս գալու հարցը չդնելով՝ պահանջելու է այն ամենը, ինչ գրած է և օգտակար է Հայաստանին, և ստանալու է մինչև վերջ:

Եթե նրանք սա կոչում են հիբրիդային պատերազմ՝ նախ և առաջ նրանք ապուշ են, երկրորդը՝ ստախոս և սրիկա են, երրորդն էլ՝ նրանք միշտ հնձելու են այն, ինչ ցանել են:

– Որքան ես հասկացա՝ նրանք հիբրիդային պատերազմ են համարում, օրինակ, պատմությունը ճիշտ գնահատելը…

– Այո, ամեն ինչ: Այն, ինչ միակողմանիորեն իրենց շահից չի բխում, և այն ամենը, ինչ նրանց սրիկայությունը կոչում է սրիկայություն, նրանք կոչում են հիբրիդային պատերազմ:

– Փաստորեն, կրկին գալիս ենք այն հարցին, որ Հայաստանի ինքնիշխանության և անկախ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից ու մարտահրավերներից մեկը Ռուսաստանն է՝ որքան էլ գործընկեր ու դաշնակից է համարվում:

Այսօր կա՞ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու կամ վերացնելու խնդիրը:

– Իհարկե, կա: Անշուշտ: Միանշանակորեն կա: Լավ, եկեք մեկ այլ տեսանկյունից նայենք հարցին: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «չափազանց դառնացած եմ այն ամենից, ինչ մենք ժառանգել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասով»: Հիմա ես ուզում եմ հարց տալ՝ պարոն Փաշինյանը գո՞հ է Հայաստանի արտաքին քաղաքականության այն ժառանգությունից, որն ինքը ստացել է մնացած ուղղություններով: Հարցս հռետորական է: Մենք խոսում ենք արտաքին քաղաքականությունից: Արտաքին քաղաքականության մեջ ղարաբաղյան հիմնախնդիրը կարևոր մաս է զբաղեցնում, բայց ոչ ամբողջը: Այդ ժամանակ ես հռետորական հարց եմ տալիս՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը գո՞հ է անվտանգության քաղաքականության այն ժառանգությունից, որը նա ստացել է: Արդյոք նա գո՞հ է արտաքին հարաբերությունների ժառանգությունից՝ հատկապես կապված Ռուսաստանի հետ: Հազիվ թե:

– Եվ արդյոք այդ հարաբերությունների վերանայման հարց գոնե ինչ-որ առումով բարձրացվո՞ւմ է:

– Գիտե՞ք՝ ինչ, մյուս կողմից էլ այդ ամենը, որ Նիկոլ Փաշինյանը կոչում է ժառանգություն, ձևավորել է այն իրողությունները, որոնցից ելնելով՝ կարող է կամ չի կարող ինչ-որ բաներ անել կամ չանել Նիկոլ Փաշինյանը: Եվ մենք հասկանում ենք, որ ներկայիս վարչապետը ժառանգել է 20 տարվա, այսպես ասած, «հարամածը», որն արել են մի խումբ դեգեներատներ՝ փոխարինելով մեկը մյուսին: Իսկ դեգեներատը անպատվություն չէ, այլ նրանց էության գնահատականը, որովհետև նման քաղաքականություն կարող էր վարել միայն դեգեներատը, երբ «գույք՝ պարտքի դիմաց» քաղաքականությունը հետո վերածվեց «իշխանություն՝ ինքնիշխանության դիմաց» բանաձևի: Իսկ այդպես, այո՛, կրկնում եմ՝ վարվում են միայն ու միայն դեգեներատները: Եվ այդ իմաստով, այո՛, Նիկոլ Փաշինյանը ժառանգել է դեգեներատների քաղաքականության ամբողջ հետևանքները բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

– Մենք անընդհատ խոսում ենք այս խնդիրների, արտաքին հարաբերությունների այս կամ այն ուղղության, արտաքին քաղաքականության մասին: Իսկ ինչո՞վ է ընդհանրապես կարևոր արտաքին քաղաքականությունը, այն ի՞նչ նշանակություն ունի մեր ազգային շահերի և ազգային անվտանգության տեսանկյունից: Որովհետև այս ոլորտը ոչ մասնագիտական լսարանի կողմից հաճախ ընկալվում է որպես մի խումբ դիվանագետների, պաշտոնյաների ինչ-որ զբաղմունք, միջազգային լրահոսի մի մասը, որը պարտադիր չէ՝ անմիջականորեն կապ ունենա Հայաստանի հետ և անմիջականորեն ազդի Հայաստանի ներքին կյանքի վրա:

– Արտաքին քաղաքականությունը ընդհանուր պետության քաղաքականության արտաքին մասն է: Այն բխում է ներքինից, շարունակում է ներքինը, ածանցվում է ներքինից և յուրաքանչյուրիս անվտանգության և բարեկեցության ամրապնդմանը ուղղված գործողությունների այն համալիրն է, որը վարում է պետությունը արտաքին միջավայրում, արտաքին աշխարհի հետ մեր հարաբերություններում:

– Մեր երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, տնտեսական, առևտրային կապերը զարգացնելու…

– Սկսած դրանից, վերջացրած այլ բաներով:

– Իսկ այս կարևորումը, արժևորումը պե՞տք է ընդգծվի:

– Իհարկե, ի վերջո, մինչև հիվանդության ախտորոշումը չտաս, բուժումդ հասկանալի չի լինի: Եվ այո՛, պատկերացրեք՝ եթե անկախության 30-րդ տարվա մեջ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը նշվում է ինքնիշխանությունը, ապա դա նշանակում է, որ մենք լրջագույն խնդիր ունենք ինքնիշխանության հետ: Որովհետև դա ընդամենը Սահմանադրության մեջ ներառված նորմ է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է:

– Իսկ համահայկականության սկզբո՞ւնքը:

– Ճիշտն ասած՝ այսօր առիթ ունեցա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում խոսել սրա մասին՝ ասելով, որ սա ավելի շատ փիլիսոփայական և սիմվոլիզմի հարթության վրա պետք է դիտարկել: Այո՛, այդ իմաստը կա շատ պարզ պատճառով: Նախ, աննորմալ վիճակ է: Ես վստահ եմ, որ մենք վաղ թե ուշ դա էլ կֆիքսենք: Կրկնում եմ՝ հայ ժողովուրդը գտնվում է աննորմալ վիճակում, քանզի նրա 80 տոկոսը ապրում է հայրենիքից դուրս:

– Դա է հարցը: Այսինքն՝ համահայկականության սկզբունքը պիտի վերաբերի Սփյուռքի հետ մեր հարաբերություններին:

– Բնականաբար, Սփյուռքի հետ հարաբերություններին է վերաբերում: Դա ասելը հավասար է ոչինչ չասելուն: Դա պարզից պարզ է: Բայց Սփյուռքի հետ ի՞նչ. նախ և առաջ այն, որ Հայաստանը և Արցախը ողջ հայության հայրենիքն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Դա նշանակում է, որ հայրենիք լինելու, հայրենիք դառնալու համար, այո՛, ՀՀ-ն բազմաթիվ անելիքներ ունի: Ինչի՞ ուղղությամբ. այն ուղղությամբ, որ նախ և առաջ Սփյուռքը դադարի Սփյուռք լինելուց: Հակառակ դեպքում այդ սկզբունքը դառնալու է պարզապես դեկլարատիվ մի բան: Այո՛, ՀՀ-ն պիտի դառնա այնպիսի երկիր, որ մագնիսի նման ձգի սփյուռքահայությանը դեպի հայրենիք և նրանց դարձնի հայրենաբնակ քաղաքացի: Հայաստան չի՛ կարող լինել, եթե այնտեղ չեն ապրում հայերը:

Նորից եմ ասում՝ մենք խոսում ենք սրա մասին՝ այս պահին դեռևս պետականորեն չֆիքսելով, որ հայ ժողովուրդն ապրում է աննորմալ վիճակում, և պետք է այդ աննորմալությունը ուղղել:

– Բայց գիտեք, Դուք քչերից եք, որ հարցն այս տեսանկյունից է գնահատում և այս վիճակին նման գնահատական է տալիս: Մյուսների համար, կարծես, այս վիճակը շատ նորմալ է:

– Ես չեմ հավատում նրան, որ ես ինչ-որ դարակազմիկ բան եմ ասում: Ես ընդամենը փաստն եմ արձանագրում, այլ բան չեմ ասում: Ընդամենը արձանագրում եմ փաստը՝ այն անվանելով աննորմալ:

– Այս համատեքստում հարկ է նկատել, որ նախորդ կառավարությունների քաղաքականության մեջ Սփյուռքի հետ կապված հարցերում նման առաջնահերթություն չի եղել, և հիմնական նպատակը կարծես թե այն էր, որ Սփյուռքը պահպանվի, չկորցնի իր ազգային ինքնությունը, ներդրումներ անի Հայաստանում, ֆինանսական օգնություն ցույց տա, և Հայաստանն էլ Սփյուռքի մարդկային, ֆինանսական ռեսուրսները, հայկական համայնքների հնարավորությունները, ազդեցությունը այս կամ այն երկրում օգտագործի մեր ազգային շահերը սպասարկելու համար: Բայց մեծ հայրենադարձության նպատակ, որ Սփյուռք այլևս չլինի, և բոլորը ապրեն Հայաստանում, չի դրվել: Ինչպես, օրինակ, Իսրայելը, հրեաներն են անում: Նրանք ասում են, որ իրենք չեն ձգտում սփյուռքի պահպանմանը, այլ ուզում ենք, որ բոլոր հրեաները վերադառնան Իսրայել, և 70 տարվա ընթացքում աշխարհի հրեաների կեսից ավելին վերադարձել է հայրենիք:

Այո, որովհետև սփյուռքը երջանկություն չէ, սփյուռքը ցավ է: Ուրեմն կա՛մ մենք այսօրվանից այդ հույսը կստեղծենք, կփայփայենք և կնյութականացնենք, որ նրանք գան Հայաստան, կա՛մ նրանք կուծանան: Դա կլինի առաջին, երկրորդ, երրորդ, թե հինգերորդ սերնդում՝ էական չէ: Ամեն դեպքում նրանք կուծանան: Նրանք սփյուռք չեն լինի, նրանք կլինեն ոչ հայ՝ մտքով և սրտով:

– Ուզում եք ասել, որ մեր ինքնության պահպանման միակ երաշխիքն ու գրավականը հայրենի ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD398.5404.5
EUR430442
RUR4.294.49
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր