Դեպի վեր

Աննախադեպ իրավիճակ Արցախում․ ընտրությունների հիմնական ինտրիգը

1in.am02/16/2020, 1:12

Աննախադեպ իրավիճակ Արցախում․ ընտրությունների հիմնական ինտրիգը

2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  14  թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ:

Արցախի այս ընտրություններն իրապես աննախադեպ են։

Նախ՝ սկզբունքորեն Արցախում տեղի է ունենալու իշխանափոխություն, որովհետև գործող նախագահ Բակո Սահակյանը ոչ միայն հեռանում է իր պաշտոնից, այլ նաև հրապարակային քաղաքականության մակարդակում կամ պրակտիկ առումով չունի, այսպես ասած, «ժառանգորդ», ինչը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական համակարգը չսպասարկի կոնկրետ քաղաքական շահեր, այլ խոսքով՝ նախադրյալներ են ստեղծվել օրինական ընտրությունների անցկացման համար, մանավանդ, որ Երևանն այս խնդիրը համարում է իր առաջնահերթությունը։

Երկրորդ առանձնահատկությունը հենց պաշտոնական Երևանի դիրքորոշումն է, որն հանգում է նրան, որ Հայաստանի իշխանություններն Արցախի ընտրություններում չունեն կոնկրետ ֆավորիտ և, ըստ ամենայնի, ձևավորել են ընդամենը մեկ կոնսենսուս, որը ուղղված է հայաստանյան նախկին համակարգի նախընտրելի թեկնածուի հաղթանակի բացառմանը։ Նախկինների թեկնածուի բացահայտ ընկալում ունի միայն գեներալ Վիտալի Բալասանյանը, որը փաստորեն լուսանցքայնացված է ու հաղթելու նվազ կամ տեսական շանսեր ունի։

Արցախի այս ընտրական ցիկլի մյուս ինստիտուցիոնալ առանձնահատկությունը նախագահական և խորհրդարանական ընտրությունների մեկտեղումն է, ինչը առաջին պլան է բերում, այսպես ասած, թիմային աշխատանքը կամ նախադրյալներ է ստեղծում ԼՂՀ-ում կուսակցությունների ինստիտուտի կայացման համար։

Արցախում թեկնածուների նման առատություն երբեք չի եղել, ինչը մի կողմից բարձրացնում է ընտրությունների մրցակցության մակարդակը ու նվազագույնի է հասցնում վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորությունը կոնկրետ թեկնածուի համար, մյուս կողմից՝ հանգեցնելու է մեծ թվով ձայների փոշիացմանը, հատկապես՝ խորհրդարանական ընտրությունների ժա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD498504
EUR544557
RUR6.326.7
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր