Դեպի վեր

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ա. Հարությունյանի հրաժարականից հետո Արցախը ընտրության հնարավորություն կունենա. քաղաքագետ

armtimes.com06/24/2021, 4:12

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ա. Հարությունյանի հրաժարականից հետո Արցախը ընտրության հնարավորություն կունենա. քաղաքագետ

Մինչ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը ընտրություններից հետո բնականոն հուն մտնելու շանսեր է ստացել, լարվածությունը Արցախ տեղափոխելու փորձեր են արվում: Նախորդ օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարական տալ, բայց դա կանի միայն այն դեպքում, երբ առաջիկա օրերին նախաձեռնվող քաղաքական ու հանրային խորհրդակցություններից հետո հասկանա, որ Արցախը պատրաստ է հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ իրականում Արցախում նախագահի հրաժարականի հանրային պահանջ չկա, ակցիայի նախաձեռնողները փորձում են հայաստանյան պարտությունից չարացածությունը պարպել Ստեփանակերտում: Մեր զրույցը Աթանեսյանի հետ՝ ստորեւ.

- Պարոն Աթանեսյան, ըստ ձեզ ինչո՞ւ հանկարծ Արցախի նախագահի հրաժարականի այդպիսի պահանջ առաջացավ:

- Արցախի նախագահի հրաժարականի պահանջ, ես կարծում եմ, առաջացել է ՀՀ ԱԺ ընտրություններում արձանագրված արդյունքների համատեքստում: Որոշակի խմբեր, քաղաքական դեմքեր, նույնիսկ պետական պաշտոնյաներ Արցախում որոշակի աշխատանք են կատարել՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Իմ տպավորությունն այն է, որ քվեարկության արդյունքներն այդ մարդկանց համար անսպասելի էին եւ նրանք իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում: Որեւէ այլ պատճառ չկա, որովհետեւ այդպիսի հասունացած հանրային պահանջ Արցախում չկա:

- Ճի՞շտ հասկացա, Քոչարյանի աջակիցնե՞րն են այդ ակցիաների մասնակիցներին ուղղորդում:

- Ըստ երեւույթին՝ այո՛, թեեւ նրանք առերեւույթ հանդես չեն գալիս: Սա պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ Արցախում հանրային աջակցություն չունեն: Սա աննախադեպ երեւույթ է, երբ, իրենց ձեւակերպմամբ, ինքնաբուխ ակցիա է կազմակերպվում, որտեղ դրվում է հստակ քաղաքական պահանջ: Սովորաբար նման պահանջ հարուցում են քաղաքական ուժերը, դեմքերը, որոնք կամ խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմություն են: Երեք օր անցկացվում են ցույցեր, որեւէ քաղաքական դեմք չի նկատվում այդ ցույցերում: Սա նշանակում է, որ նրանք գործում են ստվերում:

- Կարծեմ, օրինակ, պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքում գրառմամբ կոչ էր արել իր հետեւորդներին՝ մասնակցել Արայիկ Հարությունյանի դեմ ակցիային:

- Ես էլ եմ Մետաքսե Հակոբյանի գրառումը կարդացել, բայց Մետաքսե Հակոբյանն ինքը այդ ակցիային չի մասնակցել, ավելին, կազմակերպիչ չէ, ելույթ ունեցող չէ: Իրավիճակն արտառոց է նրանով, որ բոլորովին պատահական անհատականություններ՝ գուցե հարգված մասնագետներ են ելույթ ունենում այդ ակցիաների ժամանակ՝ մեկ բժիշկ, մեկ լրագրող եւ այլն: Բայց նրանք ո՞ւմ են ներկայացնում: Ես Արցախի Հանրային հեռուստաընկերության նախկին տնօրեն Մերի Դավթյանի ֆեյսբուքյան գրառումից իմացա, որ առաջին ակցիան կազմակերպել է Հանրային հեռուստաընկերեության լրագրող Ծովինար Բարխուդարյանը: Ծովինար Բարխուդարյանը միեւնույն ժամանակ նաեւ 5-րդ ալիքի Արցախի թղթակիցն է:

Հիմա էթիկայի տեսանկյունից որքանո՞վ է պատշաճ, որ լրագրողը Ստեփանակերտում հանդես է գալիս ակցիայի կազմակերպմամբ, փոխարենը պահի քաղաքական չեզոքություն: Սա փորձ է՝ չակերտավոր ժողովրդական ճնշման անվան տակ հանրային տրամադրությունների զոնդաժ անցկացնել՝ արդյոք դա կարո՞ղ է ունենալ ձնագնդիի էֆեկտ, թե՞ ոչ: Այ եթե ունենա ձնագնդիի էֆեկտ, ես կարծում եմ, որ որոշակի փուլում կհայտնվեն քաղաքական դեմքեր եւ կփորձեն ուղղորդել այդ շարժումը: Եթե իհարկե իրադարձությունները զարգանան նման սցենարով, ինչը կարծում եմ, անհավանական է:

- Նման տեսակետներ կան, որ եթե հիմա Արայիկ Հարությունյանը հրաժարական տա՝ Արցախում ընտրություններ տեղի չեն ունենա եւ հայկական երկրորդ պետությունը կմնա առանց ղեկավարի: Համամի՞տ եք այս տեսակետների հետ:

- Գիտեք, նման հավանականություն կա, ոչ ոք չի կարող հերքել եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդպես չի լինի: 2017 թվականին Արցախին պարտադրվել է Հրայր Թովմասյանի եւ Ռուբեն Մելիքյանի հեղինակած մի Սահմանադրություն, որը իրավական նոնսենս է: Ըստ այդ Սահմանադրության, եթե նախագահը հրաժարական է տալիս, ավտոմատ պետք է լուծարվի նաեւ պառլամենտը: Պատկերացնո՞ւմ եք այսօրվա իրավիճակում Արցախում ինչ թոհուբոհ կարող է առաջանալ: Այսօր Արցախի ընտրողների 1/3-ը բռնատեղահանված է, Շուշի, Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառի շրջաններ, Ասկերանի գյուղեր, Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս...30 հազարից ավելի բնակիչ այսօր գտնվում է դրսում: Ինչպե՞ս է ապահովվելու այդ մարդկանց ընտրելու իրավունքը. Հայաստանում բացվելու են ընտրատեղամասե՞ր. մեկը ապրում է Դիլիջանում, մեկը՝ Գյումրիում, Երեւանում տարբեր տեղեր ցրված են: Հենց տեղում՝ Արցախում, ունենք սահմանային բնակավայրեր, որոնք ուղղակի առաջնագծի վրա են: Այսինքն ընտրությունների կազմակերպման բազմաթիվ տեխնիկակական խնդիրներ կան, առաջին հերթին:

Երկրորդ, գործող Սահմանադրության պայմաններում նախագահի փոփոխությամբ իրավիճակը չի փոխվելու, փոխվելու է մեկ անձ: Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս, նրա փոխարեն ընտրվում է Պողոս Պողոսյանը: Դա ոչինչ չի փոխում:

Մենք պետք է ընդունենք նոր իրավիճակին հարիր Սահմանադրություն, մի Սահմանադրություն, որը նման ճգնաժամային իրավիճակների համար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր