Դեպի վեր

Հայկական ասեղնագործության դպրոցների նմուշներն ընդգրկվել են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում

armenpress.am10/22/2019, 10:36

Հայկական ասեղնագործության դպրոցների նմուշներն ընդգրկվել են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում

Աստվածաբան, իրավաբան Նարեկ Վան Աշուղաթոյանի` արևմտահայոց ձեռագործի անձնական հավաքածուն ներառում է Վանի, Ուրհայի, Մարաշի, ինչպես նաև հայերի կողմից ժամանակին լայնորեն օգտագործվող այլ կարի տեսակներով հարուստ ասեղնագործական բացառիկ ցուցանմուշներ: Աշխատանքները` սրբիչներ, սավաններ և այլ կենցաղային իրեր, որոնք ստեղծվել են 1650-1915 թվականներն ընկած ժամանակահատվածում, ներկայացված են «Փրկեալ ձեռագործ հայոց» ցուցահանդեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

Լրագրողների հետ զրույցում Նարեկ Վան Աշուղաթոյանը պատմեց, որ ասեղնագործ բացառիկ նմուշները մեկտեղելու հետաքրքրության առիթներից մեկը եղել է այն, որ իր տանը հայտնաբերել է հայկական ձեռագործի մի քանի պատառիկ: Դրանք իր պապից` նկարիչ Հովհաննես Շարամբեյանից ժառանգած գործեր են:

«Երբ ձեռքս առա դժվար ուղի անցած նմուշները, որոշեցի ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչպես են դրանք մատուցվում միջազգային աճուրդներում: Պարզվեց`առհասարակ հայկական բառը չի նշվում: Այդ աշխատանքները ներկայացվում են, որպես օսմանական, թուրքական, երբեմն` հունական: Ցանկացա գնել դրանք տարբեր վաճառասրահներից, մասնավոր հավաքածուներից, բերել Հայաստան և ցուցադրել այստեղ»,-նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Նա շեշտեց, որ հրատարակել են գիրք, որում զետեղվել է ցուցանմուշների մի մասը, մյուս մասը ցուցահանդեսում է ներկայացված:

«Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունենք առանց որևէ մեկին հաշվետու լինելու ասել, որ ցուցադրում ենք մեր նախնիների ժառանգությունը, և շատ կարևոր է, որ հանրու...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր