Դեպի վեր

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

armtimes.com04/6/2020, 3:00

Արտասահմանցի պրոֆեսորները առցանց դասեր կանցկացնեն հայաստանցի երաժիշտների համար․ հաջորդ ուսուցչի անունը դեռ չի նշվում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրինությունը բանակցությունների մեջ է հայտնի երաժիշտների եւ պրոֆեսորների հետ՝ աշխարհի տարբեր մասերից, որպեսզի նրանք առցանց վարպետության դասեր անցկացնեն հայաստանցի երաժիշտների համար:

Առաջին անգամ այն ապրիլի 3-ին վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշեւսկին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նպատակ ունեն գոնե շաբաթը մեկ անգամ օնլայն տարբերակով նմանատիպ վարպետաց դաս անցկացնել: Տնօրենը չցանկացավ անուններ տալ ու բացահայտել, թե հաջորդիվ ովքեր են լինելու օնլայն հրավերների ցանկում, պատճառաբանելով՝ դեռ չգիտի՝ բանակցություններն ինչ հունով կընթանան:

«Վարպետության դասերը կարող են ոչ միայն օգտակար լինել մեր ուսանողներին եւ երաժիշտներին, այլեւ այն պասիվ դիտորդներին, որոնք լսում են, թե ինչպիսի խորհուրդներ ու գիտելիքներ է փոխանցում դասախոսը»,-ասաց նա: Սարգիս Բալբաբյանն ուրախությամբ փաստեց, որ հենց առաջին վարպետության դասին ունեցել են 60-ից ավելի դիտորդ, որոնք մեծ հետաքրքրությամբ ունկընդրել են իրենց:

Առաջիկայում հնարավոր է նաեւ հայ վարպետների դասախոսություններ եւս լինեն. «Կարեւորում ենք եւ՛ արտասահմանյան դասախոսների մասնակցությունը, եւ՛ մեր հայերի: Նրանք մեկ երկու ժամ տրամադրելով կարողանում են իրեց մասնագիտական շատ կարեւոր խորհուրդները տալ: Սա նաեւ հետաքրքրիր կարող է լինել դասախոսների համար, որոնք կարող են տանը նստած ստանալ մասնագիտական գիտելիքներ»:

Մյուս դասախոսություններին մասնակցելու են նաեւ դասախոսներ մարզերից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը ցավով փաստեց, որ պանդեմիայի այս իրավիճակում երաժիշտների համար պասիվ շրջանը դրական որեւէ ազդեցություն չի կարող ունենալ: Առավելեւս, որ մի շարք նախագծեր ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր