Դեպի վեր

Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է, որքան դաշտը կարգավորելը և խնդիրներին լուծումներ տալը

armenpress.am02/28/2020, 10:36

Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է, որքան դաշտը կարգավորելը և խնդիրներին լուծումներ տալը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ վերջին շրջանում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի հետ։

-Պարոն Մկրտչյան, տեսչական մարմինների կառուցվածքում ու գործունեության մեջ վերջին շրջանում փոփոխություններ են տեղի ունեցել, ի՞նչ պատկեր ունենք այսօր։

-Հայաստանի Հանրապետությունում կառավարության ենթակայության տակ վեց տեսչական մարմին կա։ Նախկինում մոտ երկու տասնյակ տեսչություն կար, որոնցից կազմվեց վեց տեսչական մարմին, որոնցից մեկը Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։ Այն ունի շուրջ երեսուն վերահսկման ոլորտ՝ ոչ պարենային ապրանքների վերահսկողություն է իրականացնում, ինչպես նաեւ ՀՀ չափագիտական կանոնների, նորմերի վերահսկողության միակ լիազոր մարմինն է։ Վերահսկման ենթակա են խաղալիքները, օծանելիքակոսմետիկական ապրանքները, նավթամթերքը եւ այլ ապրանքներ։ Ամեն տարի տեսչական մարմինը գործունեության պլանը կազմելիս շուկայում ռիսկայնություն է որոշում, որոշակի թիրախներ է ընտրում, որպեսզի իր ներուժն ուղղի այդ ոլորտներին։ 2020 թ. ռիսկային համարվում են մանկական հագուստի, օծանելիքակոսմետիկայի, ԱԳԼՃԿ—ների, բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի ոլորտները։

-Նախորդ տարում ի՞նչ փոփոխություններ են արվել՝ հատկապես օրենսդրական ասպարեզում։

-Որոշ փոփոխություններ արվել են, օրինակ, ԱԳԼՃԿ-ների ոլորտում։ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց հարկային օրենսգրքում, որտեղ հունիսից ակցիզային հարկի հետ կապված դրույքաչափի սահմանային փոփոխություն եղավ։ Խորանարդ մետրից անցում կատարվեց կիլոգրամի։ 2019-ի մայիսից բոլոր ԱԳԼՃԿ-ները հարկվում են կիլոգրամով։

-Այդ փոփոխության նպատակը ո՞րն էր։

-Նպատակը հիմնականում տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կանխելն ու մարդկային գործոնը վերացնելն էր։ Գոյություն ունի խտության գործակից հասկացություն։ Երբ տնտեսավարողը գազը գնում էր խորանարդով, համապատասխան սարքավորումները գազը չափում էին կիլոգրամով։ Կգ-ով գնելուց հետո տնտեսավարողն իրականացնում էր խտության գործակցի ներմուծում, այսինքն՝ իր կամեցողությամբ թիվ էր դնում։ Տնտեսավարողը կարող էր ամեն օրվա՝ «Գազպրոմի» ու Չափագիտության ազգային ինստիտուտի սահմանած խտության մակարդակից պակաս խտության գործակից ներմուծել ու այդ տարբերությունը շահել։ Արդյունքում թերլիցքավորում էր տեղի ունենում։ Իսկ օրենքի ընդունումից հետո մարդկային գործոնը բացառվեց։ Օրենքի ընդունումից հետո տեսչական մարմինը Չափագիտության ազգային ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ 40 ԱԳԼՃԿ-ում ստուգումներ իրականացրեց եւ ոչ մի խախտման դեպք չհայտնաբերեց։

-Իրականում դա թանկացումների չհանգեցրե՞ց։

-Իրականում ոչ միայն թանկացում չեղավ, այլեւ մարդը տեսավ, որ որոշ լիցքավորումների դեպքում դեռ մի բան էլ ավելի քիչ գումար է վճարում։

-ԱԳԼՃԿ-ների հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ կմատնանշեք։

-ԱԳԼՃԿ-ներում խնդիրներ կան՝ կապված գազի ճնշման հետ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանված է լիցքավորման 19.6 մեգապասկալ ճնշում, որն անվտանգ է, սակայն այսօր հիմնական խախտումները հենց այդ ոլորտում են։ 200-ից ավելի ճնշումը խախտում է։ Սահմանված է 50-100 հազար դրամ տուգանք այդ խախտման համար, որն ընդունվել է դեռեւս 1995 թ.։ Տեսչական մարմինը ներկայացրել է առաջարկներ՝ փոփոխություններ կատարելու վարչական իրավախախտումների մասին օրենքում, որից հետո այդ տուգանքները կբարձրանան մի քանի անգամ՝ հասնելով մինչեւ 1-1.5 մլն դրամի, կրկնվելու դեպքում՝ էլ ավելիի։ Խնդիրն այն է, որ երբ տնտեսավարող սուբյեկտին ենթարկում ենք պատասխանատվության, ԱԳԼՃԿ-ի կամ բենզինի լիցքավորման կետի պատասխանատուն ասում է՝ ավելի լավ է ես այդ 50-100 հազար դրամը վճարեմ, ու այդքանով ավարտվի։ Իսկ այս պարագայում, երբ արդեն խոշոր տուգանքներ լինեն կամ կասեցման մասին խոսք լինի, այն իր դրական ազդեցությունը կունենա, եւ խախտումների քանակը կկարողանանք հասցնել նվազագույնի։

-Ինչպիսի՞ն է իրավիճակը բենզինի շուկայում։

-Բենզինի պարագայում եւս թերլիցքավորման հետ կապված խնդիրներ էին առաջանում, բայց 2019 թ. տեսչական մարմնի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց օրենքում։ Մինչ այդ տեսչական մարմինը չափագիտական նորմերի վերահսկողություն իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտին այցելելուց երեք աշխատանքային օր առաջ ծանուցում էր նրան այդ մասին, հետո նոր գնում ստուգման։ Իսկ երեք աշխատանքային օր հետո, բնականաբար, թերությունները վերացվում էին։ Օրենքի ընդունումից հետո, երբ այդ նախնական ծանուցման դրույթը հանվեց, մեր կողմից բենզինի, հեղուկ գազի լցակայաններում ու ԱԳԼՃԿ-ներում իրականացված 29 ստուգումից 16-ում հայտնաբերվեցին խախտումներ։ Այժմ արդեն թերլիցքավորման դեպքերի նվ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր