Դեպի վեր

Ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. օբյեկտի զրուցարանում նստած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

shamshyan.com10/9/2019, 4:00

Ավտովթար Արարատի մարզում. պայմանագրային զինծառայողը Opel-ով բախվել է ուռենուն, այնուհետև՝ սննդի օբյեկտի փայտե պարսպին. օբյեկտի զրուցարանում նստած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 GR 295 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Հայկական խոհանոց»-ի տարածքի բացօթյա զրուցարանում (беседка) նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է« Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Կյանքի գյուղապետը։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Հայկական խոհանոց»-ի աշխատակիցները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր