Դեպի վեր

Նոր մանրամասներ Արարատի մարզում քաղաքացու տուն ներխուժած Opel-ի վթարից. պարզվել է՝ ներխուժողները եղել են գյուղում հայտնի «Զազոն» ու «Զոզոն», ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com03/23/2020, 3:36

Նոր մանրամասներ Արարատի մարզում քաղաքացու տուն ներխուժած Opel-ի վթարից. պարզվել է՝ ներխուժողները եղել են գյուղում հայտնի «Զազոն» ու «Զոզոն», ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մարտի 21-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենան վարել է Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Խաչատրյանը, ով բախվել է նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Գևորգ Մովսիսյանին պատկանող Opel Omega մակնիշի ավտոմեքենային:


Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Ա. Խաչատրյանն ու նրա ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 36-ամյա Խոսրով Խաչատրյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. և Խ. Խաչատրյանները հարազատ եղբայրներ են և գյուղում ավելի շատ հայտնի են «Զազո», «Զոզո» մականվամբ: Եվ երևի այդ հանգամանքն էր պատճառը, որ դեպքի վայրում հավաքված գյուղացիներից մի քանիսն ասում էին. «Լավ է՝ Զազոյի, Զոզոյի կյանքին վտանգ չի սպառնում, սա դաս կլինի նրանց, որ մյուս անգամ գազի պեդալը չտանջեն»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 21-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Բախումից հետո Opel Zafira-ն առաջ էր ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ:

Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր