Դեպի վեր

Ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ. Կարեն Գևորգյան

armenpress.am08/18/2022, 6:00

Ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ. Կարեն Գևորգյան

«Բերդ» պարային անսամբլը եկող տարի տոնում է հոբելյանական 60-ամյակը: Պարարվեստի ոլորտում ունեցած ձեռքբերումների, անսամբլի ընթացիկ աշխատանքների, ոլորտի խնդիրների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանի հետ, ով հպարտությամբ ընդգծում է՝ ժողովրդի ստեղծածը «Բերդ» պարային անսամբլը վերադարձնում է ժողովրդին՝ նոր փայլով, նոր գեղագիտությամբ, նոր շարժումների համակարգով:

- Պարոն Գևորգյան. 2023 թվականը «Բերդ» պարային անսամբլի համար հոբելյանական տարի է, ինչպե՞ս եք պատրաստվում:

- Այո, եկող տարի մենք պատրաստվում ենք նշել մեր անսամբլի 60-ամյակը: Բազմաթիվ երկրներից արդեն հրավերներ ունենք: Մեր անսամբլի երկրպագուներին նոր անակնկալներ ենք մատուցելու մեր մենահամերգներով: 2023 թ.-ի համար շատ պրոդյուսերներ եւ մշակույթի կազմակերպիչներ, որոնք աշխարհի լավագույն պարային կոլեկտիվներն են ներկայացնում, «Բերդ» պարային անսամբլի հետ ձեռք են բերել նախնական պայմանավորվածություններ՝ մեծ բեմեր դուրս գալու եւ հայկական պարը ներկայացնելու:

- Արդյոք մտահոգիչ չէ, որ դեռեւս թերի են ուսումնասիրված հայկական պարերը, մասնավորապես, գեղջկական պարերը, որոնք հիմքն են հայ պարարվեստի:

- Պարը մեր հնամենի պատմության մեջ խոշոր դերակատարում է ունեցել: Եթե ժամանակի ընթացքում հայկական պարարվեստն արժեւորվեր այնպես, ինչպես մշակույթի մյուս ճյուղերը, մեր պարը մեծ զարգացում կունենար:

- Մերօրյա պարային կատարումներն արտացոլո՞ւմ են մեր ժողովրդական պարերին բնորոշ դիմագիծը, առանձնահատկությունը;

- Այս հարցի շուրջ կարելի է շատ երկար խոսել: Կարծում եմ, որ կոլեկտիվների մեծամասնությունը չի ուսումնասիրում հայկական պարերի շարժողական համակարգը, բնույթը, տեսակները: Օտարածին շարժումներով աղճատում են մեր պարի ձեւն ու բովանդակությունը: Հայերի հասարակական կյանքում պարը շատ մեծ նշանակություն է ունեցել, որի մասին վկայում է Պլուտարքոսը: Հայտնի է նաեւ, որ Արամի տոհմը 5-րդ դարում տոնախմբությունների ժամանակ կերպարանափոխված, դիմակներով պարեր են ներկայացրել: Այսօրվա պարուսույցները չեն ուսումնասիրում հայկական պարի ողջ ժառանգությունը, եւ այս առումով, կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում շատ վատ է հայկական պարի վիճակը: Միայն տեսնեք, թե ինչ տարազներով են ներկայացնում հայկական պարը եւ ազգային պարի քողի տակ ինչ անճաշակ շարժումների համակարգ են ներկայացնում օտար հանդիսատեսին: Այստեղ նաեւ շատ մտահոգված եմ այն առումով, որ պարի զարգացման հայեցակարգ չունի մեր երկիրը, մշակույթի, պարարվեստի ոլորտը դուրս է մնացել այդ դաշտից: Մենք չենք տեսնում, օրինակ, առաջիկա 5 տարվա ընթացքում ազգային պարը ի՞նչ ուղղությամբ պիտի զարգանա եւ ո՞րն է այն գործիքակազմը, որով կարող ենք մեր ազգային պարը բերել միջազգային խաչմերուկներ: «Բերդ» անսամբլը դա անում է շատ բարձր մակարդակով, եւ միջազգային բեմերում ներկայացնում է հայկական պարը հավուր պատշաճի:

- Մինչեւ Սրբուհի Լիսիցյանի՝ հայոց էթնիկ պարերի շարժումների գրառման համակարգի ստեղծումը, հայկական պարն արդյոք ժամանակի ընթացքում աղճատումների չի ենթարկվել:...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր