Դեպի վեր

Ռիհաննան դարձել Է Բարբադոսի ազգային հերոս

armenpress.am11/30/2021, 1:36

Ռիհաննան դարձել Է Բարբադոսի ազգային հերոս

Հանրաճանաչ երգչուհի Ռիհաննան դարձել Է Բարբադոսի Հանրապետության ազգային հերոս, որը նոյեմբերի 30-ին ավարտել Է բրիտանական իշխանության տիրապետությունից դուրս գալու գործընթացը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռոբին Ֆենտին, որն ավելի շատ հայտնի Է որպես Ռիհաննա, ծնվել Է Բարբադոսում եւ պատանի հասակում տեղափոխվել Է ԱՄՆ՝ երգչուհու կարիերա սկսելու նպատակով:

2018 թվականի սեպտեմբերին նա Բարբադոսի արտակարգ եւ լիազոր դեսպան Է նշանակվել արտասահմանում կղզի պետության ժողովրդականացման մեջ ավանդ ներդնելու համար: Նրա պատասխանատվության ոլորտում են կրթության, զբոսաշրջության եւ ներդրումների հարցերը: Նոյեմբերի 30-ին Ռիհաննան մասնակցել Է Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահի պաշտոնակալման արարողությանը: Նա նստել Է արքայազն Չառլզից ոչ հեռու, արարողությանը հրավիրված մյուս անձանց հետ միասին:

«Մենք ձեզ ենք ներկայացնում Բարբադոսի ազգային հերոսին՝ դեսպան Ռոբին Ռիհաննա Ֆենտիին»,-արարողության ժամանակ ասել Է վարչապետ Միա Մոտլին՝ իր խոսքը շարունակելով Ռիհաննայի երգերից մեկից մեջբերմամբ. «Շարունակիր փայլել ադամանդի պես եւ քո ժողովրդին փառաբանիր քո խ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր