Դեպի վեր

Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին. Թե օրհասական և թե հաղթական պահին միշտ Արցախի կողքին եք

panarmenian.net10/20/2018, 7:36

Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին. Թե օրհասական և թե հաղթական պահին միշտ Արցախի կողքին եք

20 հոկտեմբերի 2018 - 11:29 AMT

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ձեռնադրման 50-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ Արցախում բարձր են գնահատում Արամ Առաջինին որպես կաթողիկոսի, հոգևորականի, հասարակական գործչի, հայրենանվեր մարդու:

Ուղերձում ասվում է, որ թե օրհասական պահին և թե հաղթական ժամին Արամ Առաջինը եղել է միշտ Արցախի հետ, Արցախի կողքին ՝ իր գործուն աջակցությունն ու օժանդակությունը բերելով արցախցիներին, օգնելով լուծել երկրի առջև ծառացած բազմաբնույթ խնդիրները, ապավեն լինելով բազմաթիվ փորձությունների միջով անցած և իր ճակատագիրն ինքնուրույն կերտող ժողովրդին:

«Վեհափա՛ռ Տեր, Ձեր ձեռնադրման 50-ամյակը նշանակալի իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայրենիքի և Սփյուռքի բազմաթիվ օջախների համար:

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ այս հիշարժան հոբելյանի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն ու արևշատություն Ձեզ՝ Ձերդ Սուրբ Օծություն, զորացում ու բարգավաճում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR417429
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր