Դեպի վեր

2 հազարից ավելի պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ

azatutyun.am09/23/2021, 12:54

2 հազարից ավելի պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ

Շուրջ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։

«Քրեական գործերը հարուցվում են, այսինքն՝ քանակը ավելանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ քննությունների ընթացքում ձեռք բերվող տվյալների հիման վրա, երբ բավարարվում է քրեական գործի հարուցման նվազագույն շեմի համար անհրաժեշտ փաստական տվյալների բազան, անմիջապես հարուցվում է քրեական գործ, և սկսվում է քննություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԶՈւ խնդիրն է բոլոր մեթոդներով ճնշել հակառակորդին. ԳՇ պետի տեղակալ 

Աբրահամյանը հավաստիացնում է՝ ընթանում են ինտենսիվ քննություններ՝ բացահայտելու պատերազմի ժամանակ դասալքության, անփութության, դավաճանության և այլ դրվագներով մեղավորներին։ 41 գործ՝ 49 մեղադրյալներով, արդեն ուղարկվել է դատարան։

Պատերազմական գործերն ընթանում են երկու ուղղությամբ՝ հայաստանյան և ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողություններն են քննում իրավապահները։

Դատարան ուղարկված գործերի կեսից ավելին՝ 25-ը առնչվում է պատերազմի ընթացքում ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելուն, կա 28 ամբաստանյալ։ 7 քրեական գործը վերաբերում է ծառայության վայրն ինքնակամ լքելուն, ևս 9 անձ էլ մեղադրվում է դասալքության համար։ Մեղադրյալների մեծ մասը շարքայիններ են։

«Ունենք նաև անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի միջոցով կամ այլ ապօրինի եղանակներով զինվորական ծառայությունը չիրականացնելու կամ դադարեցնելու վերաբերյալ դատարան ուղարկված գործեր, և այլն։ Այսինքն՝ ըն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր