Դեպի վեր

Քոչարյանի գործով նախաքննական մարմինը ճիշտ ճանապարհով է գնացել․ գործընթացն անշրջելի է

1in.am01/18/2019, 6:06

Քոչարյանի գործով նախաքննական մարմինը ճիշտ ճանապարհով է գնացել․ գործընթացն անշրջելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

-Ավարտվեց ԱԺ ղեկավար կազմի ձևավորումը, բայց օրակարգն ավարտված չէ, ինչ շարունակություն է ենթադրվում:

-Կառավարությունը պետք է ներկայացնի համակարգային երկու հարց ևս, և դրանից հետո կշարունակվեն աշխատանքները, կանցնենք հերթական նիստերին: Կներկայացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և կառավարության ծրագիրը: 23 օրվա ընթացքում պետք է կառավարության ծրագիրը ներկայացված լինի:

Խորհրդարանական կառավարումն ի՞նչ է փոխում ձեր ղեկավարած հանձնաժողովի աշխատանքում:

-Խորհրդարանական կառավարումը հանձնաժողովներին տալիս է բավականին մեծ լիազորություններ՝ խորհրդարանական վերահկողություն իրականացնելու առումով, եթե դա ճիշտ իրականացվի, նշանակում է, որ գործադիրը ոչ թե ամբողջությամբ իշխանությունը ժամանակի մեջ կուզումպացնի և կտանի դեպի իրեն և կունենա թելադրող դիրք խորհրդարանի վրա, այն ինչ մենք տեսել ենք նախկինում, այլ կլինեն իրար զսպող մեխանիզմներ, և դա իշխանության թևերին բնականոն զարգանալու հնարավորություն կտա: Եթե սխալ զարգացում լինի, մենք կկանգնենք նույն տաշտակի առաջ, այսինքն՝ կլինեն նեգատիվ դրսևորումներ, ես չեմ ուզում, որ Հայաստանը պերմանենտ հեղափոխական իրավիճակներ ստեղծելով՝ հաղթահարելով հեղափոխությունների միջոցով, զարգացման իր տեմպը կասեցնի կամ անհասկանալի շրջադարձերով առաջնորդի դեպի առաջ:

Շատ են հիշեցնում Մարտի 1-ը, երբ ուժային կառույցներն ամբողջությամբ կենտրոնացված էին մեկ անձի ձեռքին, և ասում են, որ այդ հանգամանքը որոշիչ եղավ Մարտի 1-ի ողբերգության համար:

-Մարտի 1-ից առաջ ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր մեկ մարդու ձեռքին: հետագայում այդ մեկ մարդիկ փոխվում էին, բայց ժողովրդավարական ինստիտուտները պարզապես ֆարս էին, և իշխանությունը Հայաստանում ոչ թե ժողովրդավարական ընտրությունների միջոցով էր ձևավորվում՝ մեկը մյուսին փոխանցելով, այլ պարզապես պայմանավորվում էին, որոշվում էր, որ ասենք Ռ. Քոչարյանը իշխանությունը պետք է տա Սերժ Սարգսյանին… Խարդավանքներ էին բոցկլտում, և հետո պարզվում էր, որ ով ավելի լավ է շախմատ խաղում, նա էլ կարողանում է իշխանությունը վերցնել:

Եվ խորհրդարանը զրո դերակատարություն ուներ:

– Խորհրդարանը դակիչի դեր էր ստանձնել՝ այդ խարդավանքային ճանապարհով իշխանությունը մեկը մյուսին փոխանցելու առումով: Դա տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո, իսկ մինչ այդ Հայաստանում ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանություն կար: Դրանից հետո, երբ որ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը, արդեն իշխանության ձևավորման ամբողջ տրամաբանությունը փոխվեց. ընտրությունները պարզապես դարձավ ձայներ գնելու գործընթաց, իսկ գնված ձայների հետևում մարդն արդեն պատասխանատու չէր այն իշխանության համար, որը փոխանցվում էր ամեն ընտրությունից ընտրություն: Հետո եկավ այն պահը, երբ իշխանությունը պահելու առումով ուժային բաղադրիչը դարձավ շատ ավելի կարևոր, որովհետև, այնուամենայնիվ, ընդդիմադիր ուժերը դեռ կենսունակ էին, և 2008-ին բոլորը տեսան, որ կա փողոցում ձևավորված բավականին ազդեցիկ և շատ տարողունակ ընդդիմություն, որը հայտ ներկայացրեց իշխանությունը վերցնելու՝ ժողովրդի քվեն ստանալու առումով, և որի դեմ օգտագործեցին բիրտ ուժը՝ ոչ միայն սահմանադրական լիազորությունների շրջանակում, այլ նաև այդ լիազորություններից դուրս՝ օգտագործելով և՛ բանակային ստորաբաժանումներ, որի իրավունքը չունեին, և՛ ապօրինի հազար ու մի տեսակի զինվորական խմբեր անհայտ ծագմամբ ուժեր, որոնք բացահայտման եզրին են կանգնած: Տա Աստված, որ այդ բացահայտումները շուտ լինեն և ընդհանրապես Մարտի 1-ի էջը փակվի՝ բացահայտենք, դնենք մի կողմ, մտածենք մեր հետագա զարգացման ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր