Դեպի վեր

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ

168.am06/26/2019, 1:36

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։

Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։

ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները նոր հնարավորություն են տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերությունների գործունեության համար։

Հավաստագիր ստանալու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն դիմող ընկերությունների թիվն օր օրի ավելանում է:

Այս պահի դրությամբ նախարարություն է դիմել շուրջ 100 ընկերություն։

Հավաստագրման հանձնաժողովի առաջին և երկրորդ նիստերով արտոնություն է տրամադրվել 41-ին։

Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ինժեներական, էլեկտրոնային առևտուր, վեբ-դիզայն, մոբայլ հավելվածների ստեղծում, վճարահաշվարկային համակարգերի ստեղծում, էլեկտրոնային թեստավորում և այլն:

Միայն այս 41 ընկերությունների գործունեության արդյունքում կստեղծվի 200-240 աշխատատեղ:

«Այս օրենքը նորաստեղծ, սկսնակ ընկերություններին առաջին հերթին տալիս է հավատ, հույս և նաև եռանդ, որ Կառավարությունն ամեն ինչով աջակցում է, հանձինս մեր նախարարի մեծ ջանքերի, այս ոլորտի զարգացմանը։ Սա մեկնարկային կետ է այս ընկերությունների համար, որպեսզի սկզբնական շրջանում, որը բավականին ծախսատար է, այդ հնարավորության շնորհիվ կարողանան թևերը բացած առաջ գնալ»,- ասաց «ԴԱՏԱԱՐՏ» ընկերության տնօրեն Արսեն Բաղդասարյանը:

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած ստարտափների թվում կան նաև հայրենադարձներ։ Նրանք հավատացած են, որ Հայաստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք տեխնոլոգիական ոլորտի գործարար ծրագրերը զարգացնելու, լայն գործունեություն ծավալելու հնարավորություն են տալիս։ Նրանք վերադարձել են հայրենիք՝ այստեղ ապրելու ու աշխատելու, իրենց նորարարական գաղափարներով Հայաստանը ճանաչելի դարձնելու աշխարհին։

4 ամիս առաջ Վազգենն ու եղբայրը մասնակցել են Դիլիջանում կայացած ստարտափ նորարարական տեխնոլոգիաներ համաժողո...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր