Դեպի վեր

Քաղաքագետը` Փաշինյան-Ալիև հանդիպման հակասականության մասին (ՎԻԴԵՈ)

newsarmenia.am01/24/2019, 3:48

Քաղաքագետը` Փաշինյան-Ալիև հանդիպման հակասականության մասին (ՎԻԴԵՈ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը յուրահատուկ էր այն հանդիպումների համեմատ, որոնք անցկացվել են Հայաստանում իշխանափոխության իրականացումից առաջ: Միաժամանակ այդ հանդիպումը բավականին սովորական էր, քանի որ առանց կոնկրետ արդյունքների հանդիպումները շատ բնորոշ են բանակցային գործընթացին: Այդ մասին հինգշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական կենտրոնում անցկացված մամուլի ասուլիսում:

Հունվարի 22-ին Դավոսում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը տևել է մոտ 1,5 ժամ: Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ բանակցությունների բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ: Նա հայտնեց նաև, որ մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Իսկանդարյանը նշեց, որ հայկական ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը սովորություն ունեն խուճապի մատնվել Ղարաբաղին առնչվող յուրաքանչուր տեղեկատվական առիթների կապակցությամբ:

«Ղարաբաղյան հարցը զանգվածային գիտակցության և քաղաքական դիսկուրսների որոշիչն է: Նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական գործիչների փոխհարաբերությունների ինչ-որ մոդուս», - ասաց նա:

Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը տասը տարուց ավելի ներգրավված է եղել բանակցային գործընթացում և այդ ժամանակահատվածում ձեռք է...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր