Դեպի վեր

Փոփոխությունից հետո հայտնի առանձնատներից մեկի համար սեփականատերը կարող է վճարել 8 անգամ ավելի հարկ. Սարհատ Պետրոսյան

panorama.am09/11/2019, 9:06

Փոփոխությունից հետո հայտնի առանձնատներից մեկի համար սեփականատերը կարող է վճարել 8 անգամ ավելի հարկ. Սարհատ Պետրոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանին դիմելով՝ ասաց. «Բազմաթիվ «խեղճուկրակ» օլիգարխներ, նախկին պաշտոնյաներ, միլիոնատերեր, տարիներ շարունակ կառուցել են շքեղ պալատներ և վճարել են խրճիթների գույքահարկ։ Այն գումարները, որոնք որ պետք է պետական բյուջե վճարվեին, փաստացի գողացվել են պետական բյուջեից։ Մամուլում շատ հրապարակումներ են եղել շքեղ առանձնատների իրական գույքահարկի և փաստացի վճարված գույքահարկի վերավերյալ։ Ինձ հետաքրքիր է ունե՞ք տվյալներ, թե օրինակ տարեկան այդ առանձնատների պարագայում ինչքան գույքահարկ չի մոտավոր վճարվել պետական բյուջե, և այդ նոր կարգի պարագայում պետական բյուջեի մուտքերը որքան կավելանան»։

Պետրոսյանը նախ պարզաբանեց, որ գումարները գնում են համայնքային բյուջե և համայնքի խնդիրն է եղել և շարունակում է լինել, որ նա կառուցապատողին ստիպի, որ գույքը գրանցվի։

«Ինչ վերաբերում է կոնկրետ գույքերին, բերեմ Ազատության պողոտայի շատ թանկարժեք գույքերից մեկի տվյալները՝ այս պահին այդ գույքը զբաղեցնում է 8 960 քմ տարածք հող, որի կադաստրային արժեքը կազմում է 17 մլն 754 դրամ, իսկ շինության արժեքը՝ 330 մլն դրամ, այսինքն՝ մոտավորապես 347 մլն դրամ ենք դրա կադաստրային արժեքը գնահատել։ Մեր կողմից առաջարկվող փոփոխությունից հետո այս գույքի կադաստրային արժեքը կազմելու է 2 մլրդ 840 հազար դրամ։ Այսինքն՝ մետավորապես 8 անգամ ավելացում ենք ունեցել թանկանոց գույքի դեպքում։ Կար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր