Դեպի վեր

Արցախում զոհված սպա Հովիկ Վարդանյանն առանց ծնողների էր մեծացել, երազում էր, որ իր դուստրն ավելի լավ մանկություն ունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

shamshyan.com01/19/2021, 7:12

Արցախում զոհված սպա Հովիկ Վարդանյանն առանց ծնողների էր մեծացել, երազում էր, որ իր դուստրն ավելի լավ մանկություն ունենա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

24-ամյա ավագ լեյտենանտ Հովիկ Վարդանյանը վաղ հասակում կորցրել էր ծնողներին: Հովիկին մեծացրել էր տատիկը:

«Հովիկ շատ փոքր էր, երբ ավտովթարից մահացան նրա ծնողները: Հովիկին խնամել և մեծացրել էր տատիկը, ում խորհրդով էլ ընտրել էր զինվորականի մասնագիտությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովիկ Վարդանյանի կինը՝ Նարինե Սաֆարյանը:14 տարեկանում Հովիկը տեղափոխվել էր «Փոքր Մհեր» կրթահամալիր, ապա սովորել Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ինստիտուտում:

««Փոքր Մհերում» սովորելու տարիներին գնացել էին Արևմտյան Հայաստան: Ցանկացել էին մեր եռագույնով նկարվել, սակայն այնտեղ զգուշացրել էին, որ արգելված է: Հովիկն ուսուցչին ասել էր՝ մինչև հսկիչները իրենց դիրքերը վերադառնան, մենք կհասցնենք մի քանի լուսանկար անել: Ու այդպես կարողացել էին հայկական դրոշով լուսանկարվել»,- ասաց Նարինե Սաֆարյանը:

Հովիկն աշխատել էր Եղեգնաձորի, Կապանի և Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասերում։

«Մոտ ինն ամիս բնակվում էինք Շուշիում: Ամուսինս պատերազմի հենց առաջին օրը պահանջեց, որ տեղափոխվեմ Հայաստան՝ թեպետ ես ուզում էի մնալ Շուշիում և ինչ-որ բանով օգտակար լինել ամուսնուս: Գնացի ընկերուհուս մոտ Բերձոր, և միասին եկանք այստեղ:

Այդ կրակոցների ու պայթյունների ձայնը ես լսել էի, ու շատ դժվար էր գիտակցելը, որ դու այդ ամենի մեջ թողնում ես քո սիրած մարդուն ու հեռանում…»,- նշեց Նարինե Սաֆարյանը:

Հովիկը սեպտեմբերի 23-ին մեկնել էր հերթափոխի և 28-ին պետք է վերադառնար: Պատերազմի ընթացքում Հովիկ Վարդանյանը ՏՈՌ մարտական մեքենայի հրամանատարն էր, հաշվարկի պետը:

«Երբ առաջին անգամ ԱԹՍ խփեց, շատ էր ուրախացել, ասում էր` ա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր