Դեպի վեր

Եթե ռեժիմի մնացորդներն արտահերթ ընտրություններն ուզում են ռևանշի նպատակով, ապա մենք դա ուզում ենք առանց իրենց

1in.am10/6/2019, 2:12

Եթե ռեժիմի մնացորդներն արտահերթ ընտրություններն ուզում են ռևանշի նպատակով, ապա մենք դա ուզում ենք առանց իրենց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նախատեսում է հոկտեմբերին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել ու այդ մասին իրազեկել է Երևանի քաղաքապետարանին։ Ի՞նչ օրակարգով են լինելու հանրահավաքները, ինչո՞ւ ընտրեցիք շփման այդ մեթոդը։

– Մենք տարատեսակ մարտավարական խնդիրներ ունենք լուծելու, որոնց համար գործունեության և հասարակության հետ շփվելու այս ձևը արդյունավետ կլինի: Բացի այդ, մենք, ի տարբերություն մերժված ապազգային ու հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների, հեղափոխական Հայաստանում դեռևս զրկված ենք Հանրային հեռուստատեսությամբ մեր տեսակետներն արտահայտելու հնարավորությունից, ուստի հանրահավաքները կարող են մասամբ լրացնել այդ բացը: Իհարկե, հանրահավաքի մասին իրազեկումներն ընդամենը դրանց հնարավորությունն ապահովելու համար են: Իսկ հանրահավաքներ անցկացնելու որոշում կայացնելու դեպքում այդ մասին պաշտոնապես կհայտարարենք:

Արդյո՞ք արտահերթ ընտրությունների անցկացումը մնում է Ձեր օրակարգում և կլինի նաև կազմակերպվելիք հավաքների ընթացքում ժողովրդին փոխանցվող ձեր ասելիքներից մեկը։

Մեզ համար արտահերթ ընտրությունները վերջին, եզրափակիչ քայլն են, որ պետք է ավարտին հասցնեն հեղափոխության ընթացքը: Մի ընթացք, որ պետք է շարունակվի ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականով, դրա հիման վրա համապարփակ և ամբողջական անցումային արդարադատությամբ, քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիայով, իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ՀՀԿ-ի և նրա արբանյակների գործունեության արգելքով, ապա՝ նոր Սահմանադրության և նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունմամբ և միայն այդ ամենից հետո եզրափակվի արտահերթ ընտրություններով: Այլ կերպ ասած՝ եթե ռեժիմի մնացորդներն արտահերթ ընտրություններ են ուզում ռևանշի նպատակով, ընդ որում՝ իրենց օրոք ընդունված կեղծ Սահմանադրությամբ և ընտրակարգով, ապա մենք արտահերթ ընտրությունները պատկերացնում ենք առանց իրենց և իրենց դրոշմը կրող անցյալի էջը փակելու նպատակով:

Նախատեսվո՞ւմ են արդյոք վարչապետի հետ հանդիպումներ, ի՞նչ եզրահանգման եք եկել կայացած հանդիպման ընթացքում, որն այդքան շատ քննարկվեց մամուլում։

– Արդեն կայացած հանդիպման վերաբերյալ մեր եզրահանգումները բազմիցս ներկայացրել ենք: Դրանց էությունն այն է, որ վարչապետի և քաղաքական ուժերի, հատկապես՝ հեղափոխական վարչապետի և հեղափոխական ուժերի միջև հանդիպումները պետք է լինեն պարբերական ու ծառայեն կառուցողական համագործակցության նպա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476477.5
EUR522526.5
RUR7.357.46
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր