Դեպի վեր

«Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան». newmag-ը հրատարակել է նոր սպորտային բեսթսելլեր

newmag.am09/12/2019, 10:48

«Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան». newmag-ը հրատարակել է նոր սպորտային բեսթսելլեր

Գիրք՝ բռնցքամարտի մասին

The New Yorker ամերիկյան հեղինակավոր ամսագրի գլխավոր խմբագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դեյվիդ Ռեմնիքի գիրքը պատմում է ամերիկյան եւ համաշխարհային սպորտի գիգանտի մասին։ Ներկայացված է բռնցքամարտը մինչեւ Ալին եւ Ալիից հետո։ Բռնցքամարտը երբեք միջին խավի մարզաձեւ չի եղել։ ԱՄՆ-ում այն աղքատների համար էր, վիճակ գցող երիտասարդների, որոնք իրենց առողջությունը վտանգում են հարստության ու փառքի հասնելու չնչին հնարավորության համար։ Բայց Ռեմնիքի գիրքը պատմում է այն դեռեւս չկրկնված օրինակի մասին, թե ինչպես կարելի է բռնցքամարտով դառնալ հայտնի, հեղափոխական և վերածվել երկրի այցեքարտի, քաղաքական եւ սպորտային օրակարգ թելադրել եւ օրինակ ծառայել միլիոնավոր սկսնակների։ Եվ իզուր չէ, որ ըստ հեղինակի՝ ծանր քաշային կարգում բռնցքամարտիկը պետք է ամբողջ ժողովրդի չեմպիոնը լինի։ Ալին ժողովրդի և ժողովրդական չեմպիոն էր։ 

Գիրք՝ ռասայական պայքարի մասին 

60-ականներին ռասայական խնդիրների սրմանը զուգահեռ մեծացավ նաեւ բռնցքամարտի հանդեպ հետաքրքրությունը։ Ալին 22 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն ու պաշտոնապես հայտարարեց «Իսլամի ազգի» անդամ լինելու մասին, և նրա առանց այդ էլ հակասական կերպարն ավելի սկանդալային դարձավ։ Ալին չէր թաքցնում իր հակակրանքը ռասայական սեգրեգացիայի նկատմամբ։ Ավելին, նա չէր հաշտվում խտրականության դրսևորումների հետ։ Գրքում մանրամասն նկարագրված է այն միջադեպը, երբ Օլիմպիական ոսկին նվաճելուց հետո էլ Ալին չի կարողանում իր հաղթանակը տոնել ամերիկյան ռեստորանում, որովհետև այն միայն սպիտակամորթների համար էր։ Եվ գիրքը քողազերծում է այդ միջադեպի ամենազգացմունքային պահը. Ալին դրանից հետո վզից պոկել է ոսկին և շպրտել ռեստորանի տիրոջ դեմքին։ 

Ալին կարճ ժամանակ անց դարձավ սեգրեգացիայի դեմ պայքարի ամենաբարձր ձայներից մեկը: Մարտին Լյութեր Քինգի հետ նա պայքարում էր սևամորթների իրավունքների պաշտպանության համար։ Նա վերափոխեց Ամերիկայի ռասայական քաղաքականությունը, զանգվածային մշակույթը եւ հերոս լինելու մասին պատկերացումները: 

Գիրք՝ Ամերիկայի մասին

20-րդ դարում սպորտն ամերիկացիների ուշադրության կենտրոնում էր, սակայն բռնցքամարտը միս ու արյուն ստացավ Ալիի վերելքին զուգահեռ։ Ալին բռնցքամարտի գագաթնակետն էր ու դրա վախճանը։ Տասնամյակներ շարունակ Ամերիկայում բռնցքամարտը կարեւոր իրադարձություն էր, ու քանի որ այն բռունցքներով դեմ առ դեմ պայքար էր՝ առանց գնդակների, պաշտպանիչ հանդերձանքի կամ ռակետների, հեշտությամբ ասոցացվում էր պայքարի, հատկապես ռասայական պայքարի հետ: Ալին կարողացավ բռնցքամարտի առօրյան բերել Ամերիկա, Ամերիկայի առօրյան՝ բռնցքամարտի ռինգ։ Հիմա՝ 40 տարի անց, բռնցքամարտն այլեւս նախկին ժողովրդականությունը չի վայելում ամերիկյան հասարակության մեջ. Ալիի ազդեցությունն ավելի երկար կպահպանվի, քան այս մարզաձեւը։ 

Ավելին, Ալին, սեգրեգացիային զուգահեռ, պայքարում էր նաև սպորտային մաֆիայի դեմ՝ չպայմանավորվելով նրանց հետ: Նա առաջինն էր, որ առանց մաֆիայի «տանիքի» ինքնուրույն կարիերա սկսեց և շարունակեց այն։ Ալին, ի տարբերություն մաֆիայի զոհ դարձած նախորդ բռնցքամարտիկների, ցույց տվեց, որ կոզա-նոստրան կարող է անզոր լինել, ավելին, սպորտը դրա տեղը չէ։ 

Գիրք՝ լեգենդի մասին

Ալին ամերիկյան լեգենդ է: Նա մրցակիցներին ծեծում էր ապրուստ վաստակելու համար, սակայն հասուն տարիքում...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր