Դեպի վեր

Ռոբերտ Քոչարյանը սպառնո՞ւմ է, թե՞ գերագնահատում իրեն

1in.am10/9/2019, 8:12

Ռոբերտ Քոչարյանը սպառնո՞ւմ է, թե՞ գերագնահատում իրեն

Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրած գործիչները, որոնք հանրությանը զգուշացնում էին, թե նրա անազատությունը լի է հայկական երկու պետությունների հանդեպ սպառնալիքով, այդպես էլ չեն հստակեցնում կամ մանրամասնում, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը:

Օրինակ, դրա վերաբերյալ լրագրողների հարցին պատասխան տալու անկարող եղավ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ասելով, որ պետք է հարցնել մարդկանցից, ովքեր հայտարարել են այդ մասին: Այն, որ մարդիկ զբաղված են Ռոբերտ Քոչարյանին աջակցելով, պաշտպանելով, նրա ազատության համար պայքարով, դա, իհարկե, նրանց իրավունքն է, նրանց ընտրությունը, եթե անգամ այդ ընտրությունը կատարվում է ոչ թե գաղափարական, այլ շահադիտական նկատառումից ելնելով: Բայց այս դեպքում խոսքը լոկ պայքարի մասին չէ, որովհետև հանրությանը շատ ուղիղ ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելը Հայաստանի և Արցախի համար բերում է սպառնալիք: Ըստ այդմ` նույնքան ուղիղ պետք է ասվի, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը, որպեսզի հանրությունը կարողանա այդ կոչը կամ հայտարարությունը գնահատել շատ հստակ և, ըստ այդմ, կողմնորոշվել՝ միանա՞լ երկրորդ նախագահի ազատության կոչերին, թե՞ հակառակը՝ չհավատալ դրանց: Որովհետև, այն, որ ժամանակակից աշխարհաքաղաքական միջավայրը, լինելով բավականին փոթորկուն, լի է մարտահրավերներով, ամենատարբեր բնույթի և տեսակի, անկանխատեսելի և գրեթե անկառավարելի, հայտնի է գործնականում բոլորին:

Միաժամանակ, այդպիսի միջավայր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Հայաստանի շուրջ գտնվող գրեթե բոլոր երկրների: Յուրաքանչյուրի դեպքում մարտահրավերների, ռիսկերի, սպառնալիքների բնույթն անշուշտ տարբեր է, սակայն մեծ հաշվով բոլորն են գտնվում համաշխարհային թեժ վերափոխումների մթնոլորտի ուժեղ ճնշման ներքո, որում, օրինակ, Թուրքիան կարող է իր հասցեին լսել թիվ մեկ գերտերության նախագահի սպառնալիքը, որ կոչնչացնի և երկրի երեսից կջնջի Թուրքիայի տնտեսությունը:

Այդպիսով, ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրը սպառնալից և բարդ կանխատեսելի է բոլորի, ոչ միայն Հայաստանի համար: Իհարկե, դա ամենևին չի կարող լինել մխիթարվելու, կամ հանգստանալու առիթ, պատճառ կամ հիմնավորում: Իհարկե, մեզ պետք է հետաքրքրի այն, ինչ մեր համար է մարտահրավեր, ռիսկ կամ պոտենցիալ սպառնալիք: Բայց ամբողջ հարցն էլ հենց այն է, թե դրանցից ո՞ր մեկի հետ է Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակի ուղիղ կապը: Այսինքն՝ ո՞ր սպառնալիքն է, որ առկա է Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ լինելով, և չեզոքանալու է՝ երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի, և կամ դադարեցվի նրա հանդեպ իրավական գործընթացը: Այստեղ է, որ պահանջվում է շատ կոնկրետություն, այլապես առաջանում է այլ կողմ կամ համատեքստ՝ շանտաժ: Այսինքն՝ կամ խոսքը վերացական հռետորաբանության մասին է, կամ հնչում է սպառնալիք Հայաստանի հասցեին, և այդ դեպքում արդեն խնդիրը տեղափոխվում է այլ տիրույթ, ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476477.5
EUR522526.5
RUR7.357.46
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր