Դեպի վեր

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը

armenpress.am05/23/2019, 3:24

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը տոնեց գործունեության 5-ամյակը

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը մայիսի 23-ին տոնեց գործունեության 5-ամյակը։ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը հիմնադրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկ»-ն ու Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ ֆրանսիական ‹‹Ամունդի›› ընկերությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ Բանկ»-ից, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկն է, որն իր կառավարման ներքո ունի ավելի քան 95 միլիարդ դրամի ակտիվներ, որից 15 միլիարդը գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում:

‹‹Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որն ադապտացրել է այս համակարգը և ձեռնարկել կենսաթոշակային բարեփոխման նման մոտեցում: Դա բավական գրավիչ էր, այդ պատճառով ցանկացանք միանալ Հայաստանին այս գործում և Հայաստանը դարձնել այս ասպարեզում օրինակելի: Տարածաշրջանի մյուս երկրների մոտ գրավչություն է առաջացել կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ: Հայաստանն այս տեսանկյունից օրինակելի է դառնում: Այլ երկրներ արդեն հետաքրքրվում են համակարգով, նշանակում է՝ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք››,- իր խոսքում նշել է «Ամունդի»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթը:

‹‹Այս ռեֆորմը թույլ է տալիս հավուր պատշաճի կյանք ապահովել թոշակառուի համար: Այն նաև մեծ տնտեսական իրադարձություն է, քանի որ Հայաստանը կարող է ունենալ կայուն կենսաթոշակային համակարգ››,- իր խոսքում նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության տնօրեն Ժան Մազ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր