Դեպի վեր

Ես կարող է մի հարցում սխալված լինեմ, բայց ոչ մեկի կցորդն ու ենթական չեմ եղել. Խաչատուր Սուքիասյան

1in.am11/12/2019, 9:06

Ես կարող է մի հարցում սխալված լինեմ, բայց ոչ մեկի կցորդն ու ենթական չեմ եղել. Խաչատուր Սուքիասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը:

– Պարո՛ն Սուքիասյան, այսօր Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր: Դուք Մարտի 1-ի գործով նախկին մեղադրյալ եք, հիմա ի՞նչ եք մտածում այս դատավարության մասին:

– Մտածում եմ այն, ինչը որ կար, ինչ որ տեսել ենք 2008-ին և դրան հաջորդած տարիներին՝ ճնշումներ, անօրինականություններ… Գիտեք՝ ամենաշատը մեր ընտանիքը տուժեց, բայց մենք լուռ ենք, ցանկանում ենք մեզ արժանապատիվ դիրքում պահել: Այս պահին քրեական գործ է ընթանում, ամբողջը իրավական հարթության մեջ ենք դիտում և ոչ մի մասնակցություն ու միջամտություն չենք ունենում, տեսնենք՝ ինչով կավարտվի, խոսքը Բջնիի գործարանի մասին է՝ մեր «Պարես Արմենիա» կազմակերպության մասին, որը ստիպողաբար վերցրեցին՝ շատ քիչ վճարելով, իսկ Բջնին ոչ մի կապ չուներ, կարծեմ արդեն փորձաքննության է տրված: Ամեն ինչ պարզ է, դա Հայաստանի Հանրապետության անկախության տարիների ամենասև էջերից մեկն է, որը պետք է հանգուցալուծվի:

– Մի հետաքրքիր նրբերանգ կա, այդ ժամանակ Ձեզ հաջողվե՞լ է որևէ պայման դնել այդ գործարքի հիմքում, թե՞ պայմանները միայն դիմացինն է թելադրել:

– Այդ ժամանակ չէ՛, բիրտ ուժով հարձակումներ էին, մենք կարիք էլ չունեինք պայմաններ դնելու, հասկանում էինք, թե ինչ վիճակում էինք հայտնվել, մենք հասկանալով ենք մտել այդ ամեն ինչի մեջ:

– Որպես քաղաքական հակառակորդ:

– Ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ մենք մեծ ընտանիք ենք և հասկանում ենք, որ ՀՀ-ում պետք է օրենքը գերակա լինի: 90-ականների սկզբից արդեն որոշ քաղաքական գործիչների մոտ նկատելի էր, որ ընտրել են ձախ ճանապարհ, ոչ թե այն ճանապարհը, որով Հայաստանը պետք է զարգանար: Խոսքը միայն փողի մասին չէ, նաև քաղաքական կապիտալի ձևավորման, ուժային կենտրոնների ստեղծման և իհարկե՝ նաև ֆինանսական միջոցների կուտակման և կառավարելի դարձնելու մասին է: Կային նաև մարդիկ, որոնք շատ ազնիվ կերպով ուզում էին երկիրը զարգացնել: Դե պարզ է, որ ազնիվ զարգացողներն այդ կարգի ռեսուրսների չեն տիրապետում: Ձախ ճանապարհ ընտրողները հետո դարձան նախագահներ, բարձր պաշտոնյաներ: Հիմա ով ինչ սուտ ասես կխոսի, լուրջ խնդիր ունենք ՀՀ-ում, սովետից, պլանային տնտեսության փլուզումից հետո, երբ անցանք դեպի շուկայական, ժողովրդավարական հարաբերությունների, արդեն պետք է սուտը վերանար, ամեն ինչ պետք է լինի կոնկրետ և հստակ՝ ինչպես շուկայական զարգացած երկրներում է…:

– Դուք գործարար կյանքում և քաղաքական կյանքում մեծ փորձ ունեք, հաշվի առնելով Հայաստանի օբյեկտիվ հնարավորությունները՝ ի՞նչ ժամանակահատվածում կարելի է հարստանալ, ունեցվածքի տեր դառնալ՝ չխլելով ուրիշից:

– 90-ականների սկիզբը մի քիչ այլ էր, այլ արժեքներ կային, այլ ուժային գիտակցություն ու տրամաբանություն կար, դեռ շատ բան օրենքներով կանոնակարգված չէր… Ճկնություն, զսպվածություն, կամք, գիտելիքներ և փորձ էր պետք, շատերի մոտ չէր ստացվում, մի փուլում մեկն էր պարտվում, մյուսում՝ մեկը, և մարդիկ սիրում են մեղքը գցել ուրիշի վրա: Օրինակ՝ 90-ականների սկզբին իշխանությունները մի հետաքրքիր բան էին մտածել, այլ տարբերակ չունեին. այդ ժամանակ վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ լավ գործ արեց, երբ որ սեփականաշնորհման տարավ պետական ձեռնարկությունները, 2000-ից ավելի գործարան կար, մենք մասնակցել ենք 3-5-ի սեփականաշնորհմանը՝ 3-ում ավելի մեծ բաժնեմաս ենք ձեռք բերել, մյուս 2-ում 5-10 տոկոս, բայց ամբողջ Հայաստանն ասում էր՝ Գռզոյենք առնում են, սա են առնում, նա են ձեռք բերում, բայց այդպիսի բան չկար: Հետո հասկացանք, որ աժիոտաժ չկար, հետաքրքրվածություն չկար, որ գործարան գնեին, այդպիսի ինֆորմացիա էին տարածում, որ հետաքրքրվածություն առաջանար, իրենց բարձի տակ պահած գումարները հանեին, գործարան գնեին:

– Ինչո՞ւ են Ձեզ երբեմն համարում Հայաստանի առաջին օլիգարխ:

– Իհարկե, ես երիտասարդ հասակից արդեն հարստացել էի, որովհետև գորբաչովյան ժամանակը հենց ինձ նման մարդկանց համար էր, երբ հայտարարվեց կոոպերատիվ շարժման մասին: Հետո եկավ ՀՀՇ-ն, պարզ է, որ որտեղ կապիտալ կա, իշխանությունը պետք է նրանց նկատմամբ ուշադիր լինի՝ կա՛մ ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր