Դեպի վեր

«Վանեցյանը շատ դիպուկ նկարագրել է իշխանության ներքին իրավիճակը». Արծրուն Պեպանյան

168.am09/18/2019, 8:24

«Վանեցյանը շատ դիպուկ նկարագրել է իշխանության ներքին իրավիճակը». Արծրուն Պեպանյան

Հարցազրույց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանի հետ

– ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը շարունակում է մնալ քաղաքական օրակարգում: Նախ կցանկանայի իմանալ՝ հիշո՞ւմ եք նախկինում նման դեպք, երբ ԱԱԾ տնօրենը հեռացել է՝ նման կոշտ գնահատականներ հնչեցնելով:

– ԱԱԾ տնօրենի նման հրաժարական չեմ հիշում, բայց այդ կարգի երևույթներ եղել են, ասենք՝ վարչապետն է հեռացել, թիմ է ձևավորել և կոշտ քաղաքական պայքարի մեջ է մտել երբեմնի իր կուսակիցների հետ։ Վազգեն Մանուկյանը, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր, հետո հիմնեց ԱԺՄ-ն, և ՀՀՇ-ի մի հատված իր հետ դուրս եկավ և կոշտ քաղաքական պայքարի մեջ մտավ. կարելի է ասել՝ պատերազմ էր։ Դրանից հետո ՀՀՇ-ից էլի մոտ 10 վարչության անդամ դուրս եկան, ու էլի կոշտ պայքար գնաց։ Դրանից հետո Էդվարդ Եգորյանը դուրս եկավ մի խումբ մարդկանց հետ, ու էլի նախկին թիմակիցների դեմ կոշտ պայքար գնաց, կարելի է ասել՝ քաղաքական պատերազմ։ Հեղափոխություններից հետո, որպես կանոն, որոշ թիմեր սկսում են հեռանալ՝ տեսնելով, որ այն, ինչ նախապես պայմանավորվել, ծրագրել էին, չի ստացվում։

– Արթուր Վանեցյանի հայտարարության մեջ հնչեցված մեղադրանքները որքանո՞վ են իրատեսական՝ ըստ ձեզ: Արդյոք առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից տարբերելու խնդիր ունի՞ իշխանությունը:

– ԱԱԾ տնօրենը երկրի ամենատեղեկացված մարդն է, նրանից շատ տեղեկացված ոչ մեկը չկա, քանի որ նա ստանում է տեղեկություններ կյանքի բոլոր ասպարեզներից, և իր գնահատականը եթե անկեղծորեն ներկայացնի, դա կլինի ամենամոտն իրականությանը։ Այնպես որ, եթե նա այդ բնութագրումները տվել է, նշանակում է՝ ինքը վստահ է դրանում, որ հենց այդպես էլ կա։ Ինքս համաձայն եմ այդ բնութագրումների հետ, նա շատ դիպուկ նկարագրել է իշխանության ներքին իրավիճակը։ Ընթերցելով նրա հայտարարությունը՝ որպես գրող, փորձել եմ նաև այդ մարդու հոգեվիճակը հասկանալ, և այն կարծիքին եմ, որ իր երբեմնի կապերը ստիպել են, որ մի քիչ զուսպ գրի, այլապես նա ավելի կոշտ բաներ կգրեր։

– Իշխանական թևից կասկածներ կային, որ գուցե Վանեցյանը չի գրել իր տեքստը, թեև ԱԱԾ տնօրենը նշեց, որ ինքն է գրել: Մասնավորապես՝ վարչապետի մամուլի խոսնակն էր նման կարծիք հայտնել:

– Երբ խոսքի սկզբում նշեցի այն դեպքերը, երբ իշխանություններից դուրս են եկել և առճակատման մեջ մտել, բոլոր այդ դեպքերում իշխանության մեջ մնացած մարդիկ սկսել են նրանց վարկաբեկել, կեղտի հեղեղ լցնել նրանց վրա: Այդ ձեռագիրը կար Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ես չեմ ասի, թե ինքն է դա հիմնադրել, բայց կար: Նույնիսկ ես հիշում եմ, որ ովքեր հեռանում և իշխանություններին քննադատում էին, իշխանություն ունեցողներն ամեն ինչ անում էին, որ այդ մարդիկ ֆինանսական գոյության հնարավորություններ չունենան: Այս անհանդուրժողականությունը քո նախկին զինակցի հանդեպ գալիս է Երրորդ Հանրապետության հենց առաջին օրերից:

Այն, որ Վլադիմիր Կարապետյանն է նման արտահայտություն իրեն թույլ տալիս, որը Տեր-Պետրոսյանի թիմակիցն է, ինքնաբերաբար նա այդ ձեռագիրն ի հայտ է բերում: Ես եղել եմ մի քանի նախարարների մամուլի քարտուղար, ես մի քիչ այլ կերպ կձևակերպեի, ես ինչ-որ չափով կընդունեի, որ իսկապես, մենք փորձ չունենք, գուցե թե մենք թերացել ենք, բայց պարոն Վանեցյան, ձեր խնդիրն այն չէ՞ր, որ մեզ օգնեիք ինչ-որ հարցերում: Ես մոտավորապես այդպես կձևակերպեի, որ մարդկանց մոտ այլ կարծիք չառաջանար: Բայց քանի որ իրենք տեսել են, որ քո հեռացած ընկերոջը կարող ես շատ գռեհի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր