Դեպի վեր

Հայաստանում և Արցախում ընթանում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը

armenpress.am11/8/2019, 2:42

Հայաստանում և Արցախում ընթանում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը

Երևանում և Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում նոյեմբերի 5-9-ը տեղի է ունենում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ Հոբելյանական միջազգային փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation) ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի հիմնական նպատակներից մեկն է ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ, հնարավորինս շատ ներգրավել և մասնակից դարձնել մարզաբնակ հանրությանը փառատոնին, ինչպես նաև նպաստել փառատոնային հյուրերի և տեղի հանրության միջև անմիջական կապերի ստեղծմանը:

Երևան են ժամանել հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն:

Շուրջ 68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

«Ռոլան» 15-րդ Հոբելյանական փառատոնը հավատարիմ է մնում իր որդեգրած ձևաչափին, և այս տարի ևս մանկապատանեկան ժյուրին կազմված է բացառապես երեխաներից և պատանիներից` Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից, մասնավորապես` «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում` երեխաները Արցախից, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգում՝ «Այբ» դպրոցի սաները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում՝ ՀՀ զորամասերի զինվորները և «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները: Այս տարի ևս փառատոնային ծրագրում ընդգրկված կլինի ոչ մրցութային «Երեխաները երեխաների համար» անվանակարգը, որտեղ ներկայացված կլինեն մի շարք երկրների երեխաների և պատանիների կողմից նկարահանված լավագույն ֆիլմերը երեխաների համար:

...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR418430
RUR4.194.39
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր