Դեպի վեր

Հայ ազատոճայինները 1 մեդալ նվաճեցին ԵԱ-ում, «Ռոման» պարտվեց, «Սիթին» ու ռուս մարզիկները սկանդալի կենտրոնում են

armtimes.com02/17/2020, 12:48

Հայ ազատոճայինները 1 մեդալ նվաճեցին ԵԱ-ում, «Ռոման» պարտվեց, «Սիթին» ու ռուս մարզիկները սկանդալի կենտրոնում են

Համշխարհային սպորտում անցած հանգտսյան օրերը միայն ֆուտբոլային իրադարձություններով չէ, որ առանձնացան: Հայաստանյան մարզասերների համար կարեւոր էր ըմբշամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը, որի վերջին օրերին հանդես եկած ազատոճայինները կվերադառնան բրոնզով: Նրանց այդ միակ մեդալը երեկ՝ փոտրվարի 16-ին՝ մրցաշարի մրցումային վերջին օրը, նվաճել է Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Արսեն Հարությունյանը (61):

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա առավելության հասավ հույն Գեորգիոս Պիլիդիսի նկատմամաբ (10-0): Այս գոտեմարտում Հարությունյանն աչքի ընկավ գովելի արարքով: Դրվագներից մեկում մրցակիցը վնասվածք ստացավ, եւ դա նկատելով՝ նա անմիջապես փորձեց օգնություն ցույց տալ, ու երբ բժիշկները վերջացրին իրենց աշխատանքը, նա Պիլիդիսին օգնեց կանգնել:

Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից: 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում զիջել էր ռուս Ալեքսանդր Բոգոմոեւին, որն էլ ի վերջո չեմպիոն դարձավ:

ՀՀ ազատոճայինների ընտրանու կազմում երեկ մեդալ կարող էին նվաճել եւս 3 ըմիշներ: Հովհաննես Մխիթարյանը (86կգ) սփոփիչ գոտեմարտում պարտվեց գերմանացի Լարս Շաֆելին (2-7): Մարզպես Գալստյանը (92կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց Բելառուսը ներկայացնող Ամարհաջի Մահամեդովին (1-7): 125կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Լեւան Բերիանիձեն նույնպես 3-րդ տեղի համար պայքարում պարզտվեց: Զիջեց ադրբեջանցի Ջամալադին Մագոմեդովին (2-4):

Ազատոճայինների երեկվա ելթույթներով Եվրոպայի 2020թ. առաջնությունն ավարտվեց: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացված էր նաեւ հունահռոմեականների մրցումներում, որից վերադարձավ մեդալների մեծ պաշարով: Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկին նվաճեց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ): Իր կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ Գեւորգ Ղարիբյանը (60կգ): Կարեն Ասլանյանն (67կգ) ու Կարապետ Չալյանն էլ (77կգ) բրոնզեմեդալակիր դարձան:

Շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցան նաեւ ֆուտբոլային ազգային առաջնությունների հերթական տուրերի մի շարք հանդիպումներ: Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանում «Ռոման» կրկին միավորներ կորցրեց: 24-րդ տուրում հյուրընկալվելիս զիջեց 4-րդ տեղի համար պայքարում իր հիմնական մրցակցին՝ «Ատալանտային» (1:2): ՀՀ հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:

Առաջնության վերջին 4 խաղերում սա «գայլերի» 3-րդ պարտությունն էր: 1 անգամ էլ թիմը ոչ-ոքի է խաղացել, այսինքն՝ 4 խաղում 12 հնարավորից վաստակել է միայն 1 միավ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր