Դեպի վեր

Արգելված «Եվա» ֆիլմի իրանահայ ռեժիսորն ակնկալում է հայ մտավորականության աջակցությունը

armtimes.com03/21/2018, 6:36

Արգելված «Եվա» ֆիլմի իրանահայ ռեժիսորն ակնկալում է հայ մտավորականության աջակցությունը

«Ֆիլմմոր» միջազգային կինոփառատոնում արգելվել է ցուցադրել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը: Ֆիլմը նախատեսված էր մարտի 17-ին ցուցադրել Ստամբուլում, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ Ստամբուլի նահանգապետարանը զգուշացրել է Ներքին գործերի նախարարության կողմից դրված արգելքի մասին:

Համաձայն պոլսահայ համայնքի «Մարմարա» օրաթերթի հրապարակումների, «Ֆիլմմոր» կինոփառատոնի ներկայացուցիչներից Մելեք Օզմանը նշել է, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական միջամտությամբ: Ադրբեջանական կառավարության հաղորդագրության համաձայն, ֆիլմը «տպավորություն» է ստեղծում, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է, ինչն էլ, ըստ երեւույթին, թուրքական իշխանությունների կողմից անմիջապես ընդունվել է ի գիտություն, եւ կինոփառատոնի առջեւ արգելք է դրվել:

«Եվա» ֆիլմի գլխավոր ռեժիսորն ու սցենարի հեղինակը իրանահայ Անահիտ Աբադն է: Ֆիլմն արգելելու հնարավոր պատճառների եւ իրավիճակի շտկման համար իրականացվող քայելերի մասին «Հժ»-ն զրուցել է ռեժիսոր Անահիտ Աբադի հետ: Վերջինս մեզ փոխանցեց, որ արգելքի մասին առաջին անգամ թրքալեզու մամուլից է տեղեկացել: Այժմ պաշտոնական նամակով դիմել է «Ֆիլմմոր» փառատոնի տնօրենին, ինչպես նաեւ աջակցության համար դիմել է հայ մտավորականությանը:

Անահիտ Աբադի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 22-ի համարում:

Ուշադրություն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր