Դեպի վեր

Նիկոլ Փաշինյանի ազդակը նախկին օլիգարխիային. «անտեսանելի» չի լինելու

1in.am10/9/2019, 10:30

Նիկոլ Փաշինյանի ազդակը նախկին օլիգարխիային. «անտեսանելի» չի լինելու

Հայաստանը չի թողնվելու «անտեսանելի ձեռքին»՝ Երևանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության թեմայով խորհրդաժողովին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ իհարկե պետք է լինի ազատ, մրցակցային, շուկայական տնտեսություն, սակայն խոսքը դրա բովանդակության մասին է, իսկ, այսպես ասած, ընթացքի, կառավարման տեսանկյունից «անտեսանելի ձեռքի» տրամաբանությամբ կարող է պարզվել, որ Հայաստանը պետք է լինի Թուրքիայից կամ այլ տեղից էժան ապրանքի երկիր, որ բերում են ու վաճառում:

Փաշինյանի հայտարարությունն ունի սկզբունքային նշանակություն, և այն փաստացի վերաբերում է տնտեսական քաղաքականության առանցքային հարցի՝ կառավարման տրամաբանությանը, ինքնահոսի բացառմանը: Վարչապետը փաստորեն հայտարարում է տնտեսական քաղաքականության «գաղափարական» կարևոր ասպեկտի մասին՝ պետությունն ունենալու է միջամտություն և լինելու է ոչ միայն կանոնները հսկող, օրենքը հսկող, այլ նաև տնտեսական տրամաբանություն և գործընթաց ուղղորդող, պետական առաջնահերթություններին համահունչ տնտեսական հոսքեր ձևավորող: Այլ հարց է, թե ինչպիսին կլինեն դրանք իրենց բովանդակությամբ, ուղղվածությամբ, ինչպիսին կլինեն ինքնին որպես մեխանիզմ, ինչ տեխնիկական գործիքակազմով կիրականացվեն, սակայն առանցքային մի ուղենիշ տրված է՝ չի լինի ինքնահոս, չի լինի «անտեսանելի» ձեռք, երբ ամեն ինչ թողնվում է շուկայի կառավարման:

Մեծ հաշվով՝ սա նաև տնտեսական անվտանգության հարց է և նաև ազդակ արտաքին հնարավոր գործընկերներին, ովքեր կարող են պատկերացում կազմել Հայաստանի կառավարության սկզբունքային պատկերացման մասին: Վերջին հաշվով՝ Հայաստանի տնտեսությունը մի կողմից՝ չափազանց թույլ և խոցելի է ինքնահոսի մատնելու համար, մյուս կողմից՝ նաև Հայաստանը լինելով պատերազմող պետություն, գտնվելով զարգացման համար առանձնահատուկ պայմաններում՝ անշուշտ չի կարող իրեն թույլ տալ, այսպես ասած, ազատական տնտեսական կառավարման տրամաբանությամբ զարգացում:

Հայաստանի պարագայում էապես անհրաժեշտ է տնտեսական և անվտանգային քաղաքականությունների կապակցումը, համադրված զարգացումը: Իհարկե, այստեղ կա որոշակի նուրբ սահման, որովհետև ի վերջո բավականին լուրջ հարց է նաև բիզնեսի, տնտեսության գործունեությանը պետության միջամտությունը բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր