Դեպի վեր

«Գործող իշխանություններն արագ  հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ». Ժուռնալիստների միության նախագահ

168.am07/12/2019, 1:12

«Գործող իշխանություններն արագ  հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ». Ժուռնալիստների միության նախագահ

Ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ աննախադեպ երևույթ է, երբ 90-ից ավելի հայցեր լինեն մեդիաների դեմ, որից, իր տվյալներով՝ շուրջ  30-ն է վարույթ ընդունվել դեռևս:

Հիշեցնենք, որ օրերս մեդիադաշտի ներկայացուցիչներն ահազանգեցին մամուլի դեմ աննախադեպ քանակի դատական հայցերի մասին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։ Հուլիսի 3-ին դատարանը՝ դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել հայցվորի պահանջը. Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանին՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։

«Սա սպասելի էր ինչ-որ իմաստով, որովհետև այն գործողությունները, որոնք իշխանափոխություն-հեղափոխությունից հետո տեղի ունեցան Հայաստանում, գործող իշխանությունների, հատկապես՝ վարչապետի կողմից  մամուլի նկատմամբ գրառումներ կատարվեցին, սուր հայտարարություններ հնչեցին, այս բոլոր կոչերը պետք է բերեին սրան»,- հավելեց նա:

Ըստ Ժուռնալիստների միության նախագահի՝ բոլոր ժամանակներում իշխանությունները մշտապես ազատ խոսքի դեմ ինչ-որ քայլեր են ձեռնարկել. «Մենք տեսել ենք նաև մեդիաների փակման պրոցեսներ, լրագրողների դեմ ճնշումներ և այլն, սակայն  սպասում էինք, որ, այնուամենայնիվ, մեր գործընկերը որ եկավ իշխանության, մեդիայի նկատմամբ այլ կլինի վերաբերմունքը:  Ցավոք, գործող իշխանություններն արագ  հարմարվեցին իշխանական կենսակերպին և սկսեցին քայլեր ձեռնարկել մամուլի դեմ՝ լռեցնելով խոսքը»:

Ս. Սեյրանյանը նշեց, որ,  չնայած իշխանությունները միջազգային բարձր հարթակներից հայտարարում են Հայաստանում խոսքի, մամուլի աննախադեպ ազատության մասին,  սակայն փաստերը, դեպքերը հակառակի մասին են վկայում:

Իսկ ազատ խոսքի, մամուլի նկատմամբ այս ոտնձգությունները, նրա համոզմամբ, պետք է ահազանգ լինեն ոչ միայն մամուլի և մեդիայի համար. «Մամուլն այն օղակն է, որը հասարակության ձայնը տեղ է հասցնում,  իշխանություններին է հասցնում:

Մամուլի դերը պետք է գիտակցեն բոլորը, և ես կարծում եմ՝ հասարակության բոլոր շերտերը պետք է սա հասկանան: Իհարկե, ես համոզված եմ, որ ազատ խոսքը հնարավոր չէ լռեցնել,  բայց այս քայլերը լրացուցիչ խնդիրներ են առաջացնում՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական: Կարծում եմ՝ շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյաներ, պետք է բարձրաձայնեն այս խնդրի մասին»:

Սաթիկ Սեյրանյանը նաև նկատեց, որ մամուլի աշխատանքը հեղինակազրկելու տենդենց կա:

«Մամուլի դեմ պայքարի նոր փուլ ենք մտնում, որը բնորոշվում է բազում դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով»,- այսպես ներկայացրեց իրավիճակը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ տեղեկացնելով, որ իրենց խմբագրության դեմ արդեն կա 9 դատական հայց:  Հայցերին անդրադառնալով՝ նա հիշեց նաև «զանգովի արդարադատության մասին»՝ տարակուսելով, որ, չնայած դատարանների ահռելի ծանրաբեռնվածությանը, մամուլի նկատմամբ դատական հայցերը «կայծակնային արագությամբ» վարույթ են ընդունվում: «Միայն մեր լրատվամիջ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD476.5478
EUR525530.5
RUR7.417.54
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր