Դեպի վեր

Սևանում տուրիստական հոսքի նվազումը միայն ջրի որակով չի պայմանավորված․ գործ ունենք անառողջ սպառման հետ

1in.am07/16/2019, 2:48

Սևանում տուրիստական հոսքի նվազումը միայն ջրի որակով չի պայմանավորված․ գործ ունենք անառողջ սպառման հետ

«Այն խնդիրները, որոնք Սևանի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները բարձրացնում են, դրանք էական խնդիրներ են, լուծում պահանջող խնդիրներ են։ Բայց այն ձևաչափը, որը ընտրել են տնտեսվարողները, համարում եմ անընդունելի։ Ճանապարհ փակելու կարիք չկա։ Խնդիրը ճանապարհ փակելը չէ, խնդիրը համատեղ ճանապարհներ բացելն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքերով՝ տնտեսվարողների բարձրացրած հարցերը՝ կապված Սևան տուրիստական հոսքի նվազման պատճառների հետ, բացարձակ չեն։ Տուրիստական հոսքը Սևան նվազում է տարեցտարի և դա ամբողջությամբ պայմանավորված չէ Սևանի ջրի կանաչելով։ Սևանի ափամերձ հատվածներում բիզնեսը պետք է վերակազմակերպվի։ «Սևանի ափին երկաթե տնակները, թաղանթներով պատված տաղավարներն այլևս պահանջված չեն։ Հիմա Սևանի ափին բիզնեսն այլ ուղղությամբ է զարգանում և, ցավոք սրտի, Սևանի ափին գործունեություն ծավալող տնտեսվարողները չեն հետևում առկա պահանջարկին։ Մեզ պետք է, որ ձեռնարկությունները բարձրացնեն ծառայությունների որակը, բայց ոչ գնի թանկացման հաշվին։ Այստեղ կառավարությունը ևս անելիք ունի։ Դրան զուգահեռ մենք պետք է հասկանանք նաև, թե տնտեսվարողները ինչ կարող են անել այս ուղղությամբ։ Մենք երկխոսելու տեղ ունենք»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ երբ տնտեսվարողը 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեքենայով ճանապարհ է փակում և ասում, որ իր բիզնեսի գործերը լավ չեն, և երբ գնում ես ու տեսնում, որ այդ բիզնեսը ընդամենը երկաթե տնակներ են ու տաղավարներ, հասկանալի է դառնում, որ գործ ունենք անառողջ սպառման հետ։ «Այդ գումարը պետք է ներդրվեր բիզնեսի մեջ, ոչ թե մեքենայի։ Սա վառ օրինակ է, որը լավագույնս բնորոշում է ամբողջ երկիրը։ Եթե մարդու աշխատավարձը 150 հազար դրա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր