Դեպի վեր

Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ Վիտալի Բալասանյան

slaq.am12/3/2019, 3:30

Շատ ավելի լավ է, որ ես Փաշինյանի «սրտի թեկնածուն» չեմ․ Վիտալի Բալասանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցել պատրաստվող գործիչներ` ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպմանը չի հրավիրվել, թեև նա ևս հայտարարել է, որ որպես նախագահի թեկնածու մասնակցելու է ընտրություններին։ Թե ինչու Վիտալի Բալասանյանը չի հրավիրվել հանդիպմանը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․ «Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»։

Վարչապետի խոսնակի հայտարարությունը մեկնաբանելու համար դիմեցինք Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետի խոսնակը ճիշտ չի գուշակել․ Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է միմիայն ՀՀ գործող իշխանության, այն է՝ Նիկոլ Փաշինյանի համար։ Նիկոլ Փաշինյանի համար, այո, քայքայիչ է։

Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ է ասում Վիտալի Բալասանյանը և ո՞ւմ գործունեությունն է քայքայիչ։ Եկեք վերլուծենք։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ Փաշինյանի այս խոսքերը նախ փակուղային են բանակցությունների համար։ Բացի այդ, Արցախը Հայաստան չէ և վերջ, Արցախն Արցախ է, Հայաստանը՝ Հայաստան։ Փաշինյանի նաև այս հայտարարության պատճառով է, որ որոշ վայ գործիչներ ու քաղաքացիներ բեմ են բարձրանում ու հայտարարում Արցախը Հայաստանի մարզ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Հայաստանը բանակցությունների կողմ է»։

Վիտալի Բալասանյանն արձագանքում է, որ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տեսակետն է առաջ բերում, որից մինչ նրա գալը Հայաստանի և Արցախի բոլոր իշխանությունները փորձել են խուսափել։ Նա սրանով Հայաստանի դիվանագիտությունը դնում է պաշտպանվողի վիճակի մեջ։ Հայաստանը, թե’ հակամարտության, թե’ բանակցությունների կողմ չէ ու չի եղել. կողմերն են եղել և կան Ադրբեջանը և Արցախի Հանրապետությունը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Արցախի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակով»։

Վիտալի Բալասանյանն ասում է, որ նախ՝ գոյություն չունի Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ․ կա միասնական հայ ժողովուրդ՝ Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում, որին, սակայն, անընդհատ փորձում են տարանջատել նախ՝ նախագահ Տեր-Պետրոսյանի թիմը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի թիմը։ Արցախի ու Հայաստանի միջև բաժանարար գծերի քաշումը Հայաստանի ա՛յս և առաջին իշխանության գործելաոճն է։

Վիտալի Բալասանյանը նաև ասում է, որ չի կարող Հայաստանի ու Արցախի շահերով առաջնորդվող ղեկավարը հայտարարել խնդիրն Ադրբեջանի ժողովուրդի համար ընդունելի տարբերակով լուծելու մասին, նրան թույլ չի տա հայ ժողովուրդը։ Որովհետև մենք՝ պատերազմով անցած մարդիկս, գիտենք, թե ինչ է նշանակում խնդիրը թշնամու համար ընդունելի տարբերակով լուծում։ Դա չեն հասկանա մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ վարել են դասալիքի կյանք։

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունում է Ահաբեկչական խմբավորման անդամներին, փակ զրույց ունենում։ Իսկ մինչ այդ՝ նրանց ազատ է արձակում բանտից, թույլ տալիս, որ հիմնեն կուսակցություն, մասնակցեն ԱԺ ընտրությունների ու անգամ՝ տարածվեն Արցա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր