Դեպի վեր

Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ օլիմպիադայի հաղթողները հայտնի են

panarmenian.net11/7/2019, 1:12

Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ օլիմպիադայի հաղթողները հայտնի են

7 նոյեմբերի 2019 - 17:05 AMT

PanARMENIAN.Net - Միկրոէլեկտրոնիկայի 14-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է նոյեմբերի 6-ին Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցել է 34 մասնակից 18 երկրից՝ Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։ Օլիմպիադայի հաղթողներն արժանացել են մրցանակների:

Առաջին մրցանակակիր է դարձել Տոմա Գավրիշը՝ Սերբիայից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մուհամեդ Աբդելնաբի Ալլի Մահմուդ Զահերը` Եգիպտոսից: Երրորդ մրցանակին արժանացել է Գլորիա Սեպանտան` Իրանից:

2006-ին մեկնարկած օլիմպիադան բացահայտում և խրախուսում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացումը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Երիտասարդ մասնագետների շրջանում օլիմպիադան մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք: Այն նաև օգնում է բացահայտել երիտասարդ մասնագետների՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 518 երիտասարդ, 22 երկրից՝ Արգենտինայից, Հայաստանից, Բելառուսից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Հորդանանից, Ֆիլիպիններից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից և Վիետնամից: Առաջին փուլի 518 մասնակիցներից 96-ը ներկայացրել են Հայաստանը:

«Անչափ ուրախ եմ այն փաստի կապակցությամբ, որ ունենք երիտասարդների մի այնպիսի սերունդ, որը պատրաստ է մեզ շրջապատող խնդիրների լուծման հ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր