Դեպի վեր

Բաքվի «խաղաղության» քարոզչությունը՝ պատերազմի «փափուկ» գործիք

armenpress.am09/27/2022, 6:18

Բաքվի «խաղաղության» քարոզչությունը՝ պատերազմի «փափուկ» գործիք

Աշխարհում չկա մի անկյուն, ուր մարդկություն լինի ու չլինի ապրելու աղբյուր։ Մարդկությանը չի սպառնում սովից մեռնելու հեռանկար, ինչպես փորձում են համոզել աշխարհի որոշ «գիտուններ», ովքեր մարդկությանը «փրկօղակ» են նետում՝ նրան ոչնչացնելու ջանք ու միջոցներ չխնայելով... Եվ դա անում են հատկապես նրանք, ում ոչ միայն սով չի սպառնում, այլեւ առհասարակ կուտակած միլիոններից ու միլիարդներից սնանկանալու խնդիր չունեն, ում ունեցվածքը կբավարարի անգամ մի պետության կարիքներ հոգալու...

Եթե գիտությունն ունակ է կործանիչներ ու բայրաքթարներ ստեղծելու, ունակ է նաեւ մոլորակի հարստությունները խելամտորեն շահագործելու եւ մարդկության համար իսկապե՛ս խաղաղ, ստեղծարար, երջանիկ կյանք ապահովելու, սակայն հարստությունից հղփացած, հավերժորեն արյան ծարավի, մարդկությունից շեղված որոշ արարածներ «միտք» կոչվածը վերածել են մարդկային մարմինների մսաղացի, իսկ մարմնի ցավն զգում են միայն այն դեպքում, երբ սեփական մարմինն է ցավում. այդ ժամանակ հոխորտացող գազանը վերածվում է խղճուկ անասունի եւ գութ աղերսում, հատկապես նրանք, ովքեր առանձնակի դաժան են վարվել իրենց զոհի հետ...

Կար ժամանակ, երբ զորքն առաջնորդում էր երկրի իշխանական վերնախավը՝ միապետի կամ թագավորի գլխավորությամբ, երբ երկրի ղեկավարը անմիջապես մարտի դաշտից էր հետեւում գործողություններին եւ կարող էր զոհվել որպես իր զինվորը, սակայն այսօր պատերազմ հրահրող ագրեսորները կռվին հետեւում են փափուկ բազկաթոռներում ընկղմված՝ մարմելադի ու չամիչի սկուտեղների առջեւ քիմքը քաղցրացնելով. նրանց համար միեւնույն է՝ ովքեր, որքան, ինչպես կզոհվեն, չեն խնայում անգամ սեփական ժողովրդին՝ ո՛չ նրա ֆիզիկական, ո՛չ բարոյահոգեբանական արժեքները՝ վայրենացնելով ու վայրենություն խրախուսելով. կարեւորը պատերազմից հերթական հարստություն դիզելն է՝ սուտ խոստումներով, մարդատյաց ծրագրերով։ Այդպես, 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ալիեւ-Էրդողան զույգը՝ կեղծ պատճառաբանությամբ, րոպեների ընթացքում լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի սահմանների վրա՝ իբրեւ թե «օկուպացված» «ադրբեջանական տարածքը» «ազատագրելու» նպատակով՝ անտեսելով, չիմանալու տալով կամ խեղաթյուրելով իրական պատմությունը եւ իրականում այդ տարածքների պատկանելությունը։ Նրանք, իհարկե, չբավարարվեցին այսպես կոչված «օկուպացված» տարածքներ «ազատագրելով». ազատորեն կիրառեցին ոչ միայն արգելված զինատեսակներ, այլեւ բարբարոսաբար հարձակվեցին խաղաղ բնակչության, մարդասիրական գործունեություն ծավալող անհատների ու օբյեկտների վրա, ավերեցին դպրոցներ, հիվանդանոցներ, մշակույթի օջախներ, արտադրական ու բնակելի կառույցներ ու ոչ միայն «ազատագրեցին» իրենց մատնանշած՝ այսպես կոչված, «օկուպացված» տարածքները, այլեւ սկսեցին օկուպացնել Արցախի մնացյալ տարածքները՝ հայտարարելով իրենցը, ինչը նախապես չկար էլ իրենց ծրագրերում։ 44-օրյա բարբարոսական նախճիրից հետո, երբ հազարավոր անմարդկային զոհեր գրանցվեցին երկուստեք, թուրք-ադրբեջանական վերնախավը կապիտուլյացիա պարտադրեց հայկական կողմին՝ «խաղաղության» պայմանով, իսկ թե ինչպիսին է «խաղաղությունը» նրանց պատկերացմամբ, այս երկու տարվա ընթացքում աշխարհը զգաց դրա թուրքական սահմանումը՝ պատերազմ, պատերազմ եւ կրկին պատերազմ... Երբ պատերազմը դառնում է ապրելակերպ, «խաղաղության» քարոզչությունը դառնում է պատերազմի «փափուկ» գործիք...

Արցախի հարցը լուծելուց հետո Ալիեւ-Էրդողան զույգի գրգռված ախորժակը դրեց, այսպես կոչված, միջանցքի հարցը՝ արդեն Հայաստանից պատառ պոկելու ակնկալիքով, Հայաստանից՝ ինքնիշխան ու ճանաչված պետությունից, մինչդեռ Արցախի վրա հարձակումը պայմանավորում էին իբրեւ թե նրա՝ չճանաչված լինելու հանգամանքով, ասել է թե՝ եթե պետությունը ճանաչված չէ, այնտեղ ապրող բնակչությունը իրավունք չունի ապրելու, եւ ինչպես ուզեն՝ կվարվեն հետը՝ ֆիզիկապես ու գազանաբար ոչնչացնելով, սակայն Հայաստանի վրա հարձակումը վերջնականապես «ջրում» է այդ կարգի «բարոյականության» պատճառաբան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր