Դեպի վեր

ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները բազմապատկվել են

shamshyan.com07/11/2019, 3:30

ՀՀ Շիրակի մարզում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները բազմապատկվել են

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

Ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 42 քրեական գործ: Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված 42 քրեական գործերն էլ հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 14-ն արձանագրվել է կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ ադաստրային, 1-ը զորակոչային, 2-ը՝ գյուղատնտեսության, 1-ը բանկային, 1- ը առողջապահության, 1-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 8 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների
ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով:
2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 27 անձի նկատմամբ

հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 2 ղեկավար, դպրոցների 6 տնօրեն, 2 փոխտնօրեն, 5 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 5 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 1 տնօրեն, 3 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 4-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 4 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 121.5մլն ՀՀ դրամ, որից 49 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությմաբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը ավելի քան 7 անգամ գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի արդյունքը (17մլն ՀՀ դրամ):

Բռնա...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD475.5477.5
EUR531536
RUR7.537.63
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր